ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը մարտ ամսին գումարային վեճ է ունեցել «Սթար» խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ, որին նա պարտքով 5 մլն 146 հազար 842 ԱՄՆ դոլար էր տվել և չէր կարողանում հետ վերցնել: Գևորգ Աֆանդյանի սնանկացումը զարմանալի չէ: Նրա պարտքերի մասին գրել է մամուլը: «Սթարը», որտեղ սննդամթերքի գներն ավելի բարձր էին, իսկ հաճախորդները՝ ավելի «էլիտար», քան քաղաքի ահռելի և այլանդակ զավակ «Սիթի»-ում, դատարկվեց և փոշիացավ երևանցիների աչքի առաջ: Նույնը կատարվեց «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետ: Վարկած տարածվեց, որ երբեմնի հարուստ և հաջողակ բիզնեսմենը՝ «Էյ Ջի էլեկտրոնիքս» խանութների, «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիրը, որի ներքո հանդես են գալիս «Այգ», «Պապա Կառլո», «Այգի», «Էյ Ջի Պլաստ», «Էյ Ջի Պրինտ» ապրանքանիշները, սնանկացավ վատ մենեջմենթի պատճառով:
Օրինակ, ահռելի գումար վճարելով «Սթար» բրենդի համար, Աֆանդյանը չուներ խանութների համար սեփական տարածքներ և դրանք վարձակալությամբ էր վերցնում: Հետագայում, երբ սկսվեցին ֆինանսական պրոբլեմները, նա նույնիսկ փորձում էր վաճառել «Սթար» բրենդը, սակայն գնորդներ չգտավ: Զարմանալի չէ, որ Աֆանդյանը 5 մլն դոլարի պարտք է կուտակել: Թե ինչպես և երբ է գոյացել այս պարտքը պետական չինովնիկ և ստվերային միլիոնատեր հանդիսացող Միհրան Պողոսյանին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի կայացրած որոշումից չի երևում: ԴԱՀԿ մամուլի պատասխանատուն հրաժարվեց այս գործով որևէ պարզաբանում տալ՝ պատճառաբանելով, որ այն վերաբերում է անձնական հարցերի, որոնք, հավանաբար, ներդրվել են բիզնեսի մեջ, ոչ թե ԴԱՀԿ գործունեությանը: Բայց վերհիշենք, թե ինչպես 2011 թ. օգոստոսին «Սթարի» խոշորագույն բաժնետեր դարձավ օֆշորում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Viest Assets ընկերությունը, իսկ մեկ ամիս անց «Սթար Դիվայդ» ընկերությունը գնեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և ԴԱՀԿ պետին պատկանող «Քեթրին» ցանցի 30 խանութները:
Կարելի է ենթադրել, որ պարտքը գոյացել է հենց այդ ժամանակ: Ինչևէ, դատական ընթացքն անսպասելիորեն լավ է ավարտվել սնանկ բիզնեսմենի համար, որի ծանր շրջանը կարծես թե հետևում է: Դատական ակտից տեղեկանում ենք, որ գործի լսման ընթացքում կողմերը եկել են համաձայնության, և հաշտության համաձայնությամբ Պողոսյանը զիջել է իր 5 մլն դոլար պարտքի մեծ մասը: 5.146.842 մլն դոլարը, ըստ դատարանի հաշվարկի, 2 մլրդ դրամից քիչ ավելի է: Այս գումարի մեծ մասը՝ 1,5 մլրդ դրամը, գոյացած տոկոսներով, փաստորեն, ԴԱՀԿ պետը զիջել է Գևորգ Աֆանդյանին, նրանից պահանջելով ընդամենը 499 մլն դրամ: Ինչ փոխհամաձայնության արդյունք է եղել այս գործարքը, ով է համոզել Պողոսյանին հրաժարվել այդ ահռելի գումարից, վարկածների տիրույթում է: Դատարանում նրա ներկայացուցիչ, փաստաբան Լյուդվիգ Դավթյանն ասաց, որ չի ցանկանում որևէ տեղեկություն ավելացնել այն ամենին, ինչ կա դատարանի որոշման մեջ: Հարցին, թե ինչ կախարդական փոխհամաձայնություն է եղել, ինչ պայմանով է Միհրան Պողոսյանը մեկուկես միլիարդ դրամ «նվիրել» Աֆանդյանին, նա չցանկացավ պատասխանել, քանի որ «դա Պողոսյանի բարի կամքն է եղել»: Չի բացառվում, որ այս հարցում մեծ դեր է կատարել նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որի հետ վերջերս մտերմացել է Աֆանդյանը, և որը, մեր տեղեկություններով, իր հովանավորության տակ է վերցրել առևտրային հայտնի ցանցի տիրոջը՝ ցանցի, որից մնացել է միայն անունը՝ «Սթար»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Hraparak.am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.