Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության իրավաբան Աստղիկ Զոհրաբյանը:
— Ինչպե՞ս է փոխվում սեփականության իրավունքը (տունը կամ հողատարածքը, որը գտնվում է ՀՀ—ում), եթե ՀՀ քաղաքացին փոխում է իր քաղաքացիությունը։ Արդյո՞ք քաղաքացիությունը և սեփականության իրավունքը փոխկապակցված են։
Հովհաննես Հովհաննիսյան
— Ի պատասխան ձեր հարցին՝ հայտնում ենք, որ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հողային հարաբերությունների սուբյեկտներ են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք»:
Սահմանափակում առկա է հողի նկատմամբ սեփականության իրավունքի մասով, որը բխում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4րդ պարբերությունից համաձայն, որի՝ «հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Սույն սահմանափակման կարգավորումը հստակեցված է ՀՀ Հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանքկարողենլինելմիայնհողի օգտագործողներ:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ»:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածում ամրագրված է`
Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով (մաս 1-ին):
Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը (մաս 2-րդ):
Նշվածը վկայում է, որ եթե ՀՀ քաղաքացին փոխում է իր քաղաքացիությունը և դադարում է ՀՀ քաղաքացի համարվել, ապա օրենքի ուժով նա կորցնում է հողամասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը, իսկ եթե անձը, ով դադարել է ՀՀ քաղաքացի լինելուց և նրան սեփականության իրավունքով մինչև ՀՀ քաղաքացիության դադարեցումը պատկանել է հողամաս, իսկ նա այդ հողամասը չօտարի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով սահմանված կարգով, ապա այն իրավասու անձանց կողմից կօտարվի հարկադրաբար:
— Պիտանելիության ժամկետն անցած ապրանք վաճառելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանված և արդյո՞ք արտադրողը նույնպես կարող է պատասխանատվության ենթարկվել։
Լ. Այվազյան
— Ի պատասխան ձեր հարցին՝ հայտնում ենք, որ եթե գնված ապրանքը թերություններով է, ապա գնորդին պատճառված վնասը նրա ընտրությամբ ենթակա է փոխհատուցման կամ վաճառողի կամ արտադրողի կողմից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1089-րդ հոդված)։
1. Ապրանքների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե այն ծագել է պիտանելիության ժամկետի ընթացքում, իսկ եթե պիտանելիության ժամկետ սահմանված չէ` ապրանքը թողարկելու օրվանից տասը տարվա ընթացքում:
2. Վնասը ենթակա է հատուցման անկախ դրա պատճառման ժամկետից, եթե`
1) օրենքի պահանջների խախտմամբ պիտանելիության ժամկետ չի սահմանվել.
2) անձը, ում վաճառվել է ապրանքը չի նախազգուշացվել մինչև պիտանելիության ժամկետի ավարտն անհրաժեշտ գործողությունների և նշված գործողությունները չկատարելու հնարավոր հետևանքների մասին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1090-րդ հոդված)։
Առանց պիտանելիության ժամկետի, պիտանելիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանելիության ժամկետով, պիտանելիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանելիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանելիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.