Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվեուց հետո, Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը: Նրան ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու է առաջադրել անձամբ Սուրիկ Խաչատրյանը և վերջինիս ակտիվ օգնությամբ էլ նա ընտրվել է պատգամավոր:
Սուրիկ Խաչատրյանի օրհնությամբ է Արմեն Կարապետյանն երկու անգամ ընտրվել Կապանի քաղաքապետ, իսկ երբ Մաքսիմ Հակոբյանի գործուն մասնակցությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը, Սուրիկ Խաչատրյանն իրեն երկար տարիներ հավատարիմ ծառայած Արմեն Կարաետյանին չթողեց առանց աշխատանքի, այլ վերցրեց իր մոտ խորհրդական:
Այսօր Արմեն Կարապետյանն «շնորհակալություն» է հայտնում Սուրիկ Խաչատրյանին այն ամենի համար, ինչին հասել է հենց նրա օգնությամբ:
Իր քաղաքապետ աշխատած տարիներին մարզում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չէր խանգարում, որ ինքն ու իր եղբայրը՝ «Թլիշ» Արարատը, տեր դառնան տասնյակ սեփական օբյեկտների, շինարարական հսկա կազմակերպության, հյուրանոցային համալիրի և համարվեն Կապանի ամենահարուստ մարդկանցից:
Երևի ազգաբնակչության մասին շատ մտածելով էր Արմեն Կարապետյանն օրեցօր մեծացնում իրենց ընտանեկան բիզնեսը, սեփականաշնորհում Կապանի ամենահեռանկարային եկամտաբեր տարածքները: Հաճախ եմ մասնակցել համատեղ խորհրդակցությունների և միջոցառումների, որոնց ժամանակ Արմեն Կարապետյանը գովերգում էր մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընդունած օրենքները և պատրաստակամ կատարում դրանք, նրան անվանում էր մեծ մարզպետ և մեծ մարդ, ոտքի կանգնած խմում էր նրա կենացը: Այդ ի՞նչ պատահեց, որ այսօր այդ նույն ստրկահաճ պաշտոնյան ցեխ է շպրտում իր նախկին ղեկավարի վրա և հայտարարում. «Սուրիկ Խաչատրյանի ընդունած ցանկացած որոշման հիմքում թաքնված էր իր անձնական շահը: Նա վատ մթնոլորտ էր ստեղծում տարածաշրջանում»:
Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում Արմեն Կարապետյանի ստահոդ քննադատությունը Սուրիկ Խաչատրյանի հասցեին: Կա տարբերակ՝ «Թլիշները» միշտ էլ հեռակա շահադիտական ձգտումներ են ունեցել և այսօր նրանք հավակնում են մարզպետի աթոռին:
Ըստ Արմեն Կարապետյանի վերլուծության՝ թուլացել են Վահե Հակոբյանի դիրքերը, և քննադատելով Սուրիկ Խաչատրյանին, նա քաղաքական հասարակական հենարան էր ստեղծում՝ ցույց տալու համար, որ ինքը կա, ուժեղ է և կարող է մարզպետ դառնալ :
«Թլիշների» ընտանիքը իր ազգային-հասարակական պահվածքով անքան բարոյազուրկ է, որ եթե Արմեն Կարապետյանը դառնա մարզպետ դա կդառնա ապտակ Սյունիքի բնակիչների ինքասիրությանը:
Արդեն բավական ժամանակ լինելով ԱԺ պատգամավոր, Արմեն Կարապետյանը միայն կարողանում է «սամալյոտիկներ» պատրաստել և թռցնել, և այդ մարդն իրեն իրավունք է վերապահում քննադատելու և վերլուծություններ կատարելու:
Մի՞թե Արցախյան ազատամարտի տարիներին վախկոտի պես կռվի դաշտից փախածները, իսկ հետո իրենց խուլիգանական փողոցային պահվածքով հարստություն դիզածները կարող են այսօր խոսել ազգաբնակչության անունից և բարոյահոգեբանական վիճակից:
Արմեն Կարաետյանը հավակնում է մարզպետի աթոռին, փորձում է ցեխ շպրտել նախկին մարզպետի վրա, ում հետ տանյակ տարիներ որպես պետական պաշտոնյա աշխատել է:
Թլիշ Արմենն արդեն ստեղծում է կապանյան կլան, որի հիմնական նպատակն է մարզի ողջ ներուժը կենտրոնացնելու կապանցիների ձեռքում: Այսօր արդեն այդ երևույթը դժգոհություն ու թշնամանք է առաջացրել Մեղրու, Գորիսի և Սիսիանի տարածաշրջանի ազգաբնակչության շրջանում:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ,
պատմաբան-հասարակագետ Վոլոդյան Հովհաննիսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.