Սերիալային դերերով հայտնի Մերի Մակարյանն այս շրջանում զբաղված է Երևանի ժամանցի վայրերից մեկում շոուներ վարելով և գովազդային հոլովակներ հնչյունավորելով, սակայն ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, իր ստեղծագործական կյանքում հետաքրքիր նորություններ են սպասվում: Իսկ մինչ այդ նա լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում և զրուցել անձնական հարցերի շուրջ:
Ասում են` սերը մեծ զոհողություններ է պահանջում: Ես կարծում եմ, որ սերը և՛ զոհողություն է, և՛ ձեռքբերում: Իսկ փոխադարձ զիջումների նպատակն է` սիրել, լինել սիրված և զգալ ընտանեկան ջերմություն:
Քանի որ դեռ չեմ հանդիպել իմ մեծ սիրուն և չունեմ ընտրյալ, երբեմն ստիպված եմ ուժեղ լինել, ինքս իմ մասին հոգ տանել, բայց երբեք չեմ ցանկանա դասվել այն կանանց շարքին, որոնց անվանում են տղամարդ-կին: Կարծում եմ` մի շարք գործեր և հատկանիշներ այս կյանքում վերագրված են միայն տղամարդկանց և պետք չէ, որ կինը դրանք «ճաշակի»:
Եթե ստիպված լինեմ ընտրություն կատարել կարիերայի և ընտանիքի միջև, միանշանակ կընտրեմ երկրորդը: Երբ տղամարդը նման հարց է բարձրացնում, պետք է կարողանա փոխհատուցել կնոջ զոհողությունը, չէ որ կարիերան մեկ օրում չի տրվում. աշխատանքն է այն միջոցը, որով ապրուստի գումար ես վաստակում:
Այն մարդիկ, որոնց հետ հիմա շփվում եմ, սկզբում ինձ չեն սիրել: Շատերը վստահ էին, որ սերիալային կերպարներիս նման չար եմ: Բայց երբ շփվում ենք, հասկանում են, որ կարող եմ լինել անսահման ընկերասեր, կամեցող ու նվիրվող:
Ինչպես կանանց մեծամասնությունը, ես ևս սիրում եմ ականջներով:): Ինձ կարող են երջանկություն պարգևել ժպիտը, ծաղիկը, հաճոյախոսությունը, միևնույն ժամանակ վայրկենապես տխրում եմ ստի, անարդարության և դիմացինի մեծամտության պատճառով:
Սիրում եմ զբոսնել Երևանում, հիանալ պուրակներում հանդիպող սիրահար զույգերով:
Հավատում եմ այն ամենին, ինչ ուզում եմ: Այն երջանիկներից եմ, ում բոլոր ցանկություններն իրականանում են: Նույնը մաղթում եմ բոլորին:):
[nggallery id=176]
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.