Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում հոգեբանների օգնությանն Արևմտյան հասարակության մեջ: Աշխարհում միլիոնավոր մարդիկ մտածում են որ ապահով կյանքն ու կուշտ ստամոքսը պետք է որ մարդուն հասցնի որոշակի ուրախության: Բայց պարզվում է, որ այսպես չէ: 2004 թվականին ԱՄՆ-ում 30 միլլիոն մարդ դիմել է հոգեբույժի օգնությանը: 2009 թվականին 60 միլլիոն չափահաս մարդ ԱՄՆ-ում ախտորոշվել է տարբեր տեսակի հոգեկան խանգարումներով, համաձայն (Հղում http://bit.ly/1kgrI7z): Ի՞նչն է խնդիրը:
Տեսնու՞մ էք: Մարդը ուրախություն է փնտրում փողի ու զվարճանքի մեջ, մինչդեռ մոռանում է, որ ուրախությունը հոգևոր հարթության հարց է այլ ոչ թէ մարմնավոր: Հետևաբար մարդը չի գտնում իր փնտրածն այնտեղ որտեղ փնտրում է ու ընկնում հոգևոր խանգարման մեջ:
Երբ երկու շաբաթ հաց չուտեք կընկնեք մարմնավոր խանգարման մեջ չէ՞: Իսկ երբ տարիներով հոգիդ չսնես ի՞նչ կլինի: Հոգևոր խանգարում:
Աստուծո նկատմամբ մեր Քրիստոնեական հավատքը վկայում է, որ եթե մարդը ճիշտ ու բնական կյանքով չի ապրում ապա նա անխուսափելիորեն իր անձի վրա կրկրի ճիշտ ապրելն ու մարդկային ամբողջական բնությունը ոտնահարելու հետևանքները:
Մենք մարմին ենք, միտք և հոգի: Սնում էնք մարմինը, բայց ամբողջովին անտեսում ու մոռանում հոգու ծարավը:
Դուք դժգոհ էք ձեր կյանքերից ու հավանաբար չգիտեք թե ինչպես վարվել ու շտկել իրավիճակը: Ամեն ինչ փորձում էք: Արտագաղթում էք, ներգաղթում էք, քրտնաջան աշխատում էք, կարիերա եք ստեղծում, մեկը քրտինքով է վաստակում, մյուսը թալանելով, բայց երկուսի մոտ էլ ոչինչ չի ստացվում: 2001 թվականին ԱՄՆ-ում 30 հազար ինքնասպանություններ են տեղի ունեցել: 2005-ին 33 հազար: 2010-ին 38,000 ինքնասպանություն: Եվ սա միայն ԱՄՆ-ում: Տարեկան 60 միլլիոն հոգեկան հիվանդ ու մոտ 40,000 ինքնասպանություն: Ինչո՞ւ այսքան հուսահատություն:
Սիրելի ընկերներ, լուծումը մեկն է՝ Սնեք Ձեր Հոգին: Մի անտեսեք ձեր հոգու ձգտումը: Եթե դուք այն չէք տեսնում չի նշանակում որ այն չկա: Դուք ուղեղն էլ չեք տեսնում, բայց այն կա չէ՞
Թողեք, որ ձեր հոգին կապնվի ՆՐԱ հետ Ով կյանք տվեց ու շունչ, ու հետո եկավ այն փրկելու և ասեց, որ հողանյութ կերպարիդ մեջ շունչ փչողին կարող ես Հայր կոչել: Որպեսզի կապնվի, այն պետք է ճանաչի իրեն ստեղծողին: Որպեսզի դու ճանաչես, պիտի ձեռքդ վերցնես Աստվածաշունչն ու կարդաս այն: Որպես առաջին քայլ, հենց այօր ձեռքդ վերցրու Աստվածաշունչն ու կարդա երկու գիրք՝ Սիրաքի իմաստության գիրքը Հին Կտակարանից (շատ կվայելես այն) և Ավետարան ըստ Ղուկասի: Եկեղեցի հաճախիր, մասնակցիր համայնքային կյանքին, սկսիր խոսել քո Տէր Աստուծո հետ: Ու դեպի ուրախություն և խաղաղություն փոփոխությունն ինքդ կսկսես զգալ: Սա միայն սկիզբն է, բայց շատ լավ սկիզբ:
Հիշեք, որ մեր կյանքերը ճյուղի նման են, եթե որթատունկի վրա չմնաք, կչորանաք, բայց եթե մնաք ու պտուղ տաք, ապա կետվեք, որպեսզի ավելի շատ պտուղ տակ: Իսկ պտուղները ցանկալի են ու բար:
«Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։ 2Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։ 3Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։ 4Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող։ 6Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի։ 7Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի։» Հովհ. 15:1-7շ
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.