Այսօր, Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Սիմոն Աղազարյանի գործով հերթական նիստը: Նիստի ժամանակ դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Գագիկ Պապոյանի նախաքննական ցուցմունքները:
Դատավորը նշեց, որ Գագիկ Պապոյանին չորս անգամ ծանուցում են ուղարկել, սակայն նա չի ներկայացել: Զրուցեցինք հատուկ քննչական ծառայությունում Գագիկ Պապոյանի և Սիմոն Աղազարյանի դեմ հարուցված 61206911 քրեկան գործով տուժող Սոնիկ Մաղաքյանի հետ. ‹‹Մեր դատական համակարգը համատեղ կատարել է ժանգլյորություն: Կան երկու մեղադրյալներ: Մեկ տարի առաջ Սիմոն Աղազարյանին ներկայացրին, որ մահացու հիվանդ է և Պապոյանի դատական պրոցեսը ավարտելուց հետո, հիմա էլ առանձին կատարում են նրա դատական պրոցեսը: Երևի դատական նիստերի ժամանակ նկատում եք, որ նա մահացու հիվանդին բնորոշ ծանր վիճակում չի, սակայն փաստաթղթերով նկարագրել են, թե ուր որ է կմահանա››:
Անդրադառնալով դատական գործի ընթացքին՝ Ս. Մաղաքյանը նշեց. ‹‹Համատեղ հանցագործություն է սա: Հատուկ քննչական ծառայությունը, խախտելով բոլոր օրենքները, որևէ արգելանք չդրեց մեղադրյալի գույքի վրա, այն, ինչ որ պարտավոր էր կատարել: Վերջին վայրկյանին հասկացա, որ Սիմոնի գույքի վրա արգելանք չդրեցին: Իմ միջնորդությամբ դատավոր Վարդանյանը, մեծ դժկամությամբ, գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացրեց: Տարանք ԴԱՀԿ ծառայություն, բայց պարզվեց Սիմոնը գույք չունի: Սկսեցինք խորանալ. չէ՞ որ Այգեձորում, ամբողջ Երևանը գիտի, որ նա ունի մեծ, շքեղ առանձնատներ, որոնք անհայտ է, թե ում անունով են գրանցված: Պարզվեց՝ դրանցից մեկը նրա կնոջ անունով է, մյուսները, երևի, հարսների, փեսաների,աղջիկների… չգիտեմ: Կինը խաբելով դատարանին, կեղծ վկայականներ է ներկայացրել, իբր նախկինում ինքը ամուսնալուծված չի եղել, բայց չորս անգամ ամուսնացել- ամունալուծվել է, գույքն ամբողջովին գրել է իր անունով՝ Սիմոնի անվամբ ոչինչ չթողնելով և շարքային տուժողներին զրկելով մեղադրայլից փոխհատուցում ստանալու բոլոր հնարավորություններից: Սակայն այստեղ, ինչպես բոլոր հանցագործները, այնպես էլ նրա հանցագործ կինը՝ Ռուզաննա Թովմասյանը, վրիպել է: Նա մոռացել է, որ եթե կա է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման խնդիր, ապա պետք է մեջտեղ բերվի նաև կնոջ անունով գրանցված գույքը, այսինքն՝ մի քանի անգամ ամուսնալուծությունների շնորհիվ, եթե իրենով է արել գույքերը, պարտավոր է նաև իր գույքը «դնել սեղանին»: Իսկ դա չափազանց մեծ թիվ կլիներ և կբավարարեր մեր շարքային տուժողներին, որ գոնե այսքան տառապանքից հետո որոշ չափով փոխհատուցվեն››:
Սոնիկ Մաղաքյանը, որը դատավորի հետ անհամաձայնություններ ուներ, ասաց.‹‹ Քրեական գործից մաս են առանձնացրել, համարը փոխել են, իսկ շարքային տուժող մարդիկ, որ դատարանի դռանը ինֆարկտահար են լինում, պարտավոր չեն լինել իրավաբաններ, և ամբողջ մանրուքներն իմանալով, պաշտպանվել: Պաշտպանությունը, կարծես թե դրված է մեր դատախազության և դատավորների ուսերին: Մենք պաշտպանվելու համար սխալ մարդիկ ենք ընտրել: Երբ եկա դատական պրոցեսներին մասնակցելու, ինձ ասացին՝ դու այս գործով տուժող չես: Սկսեցի փաստարկներով ապացուցել հարգարժան դատավորին, որ ես գումարները վճարել եմ, իմ վճարած գումարներով Գագկի Պապոյանը կառուցել է բնակարան: Ո՞նց եղավ, որ ես դուրս մնացի, ոչ միայն ես, այլ հազարավոր տուժողներ: Մենք ապացուցում ենք՝ այդ գումարները կերել է անձամբ Սիմոն Աղազարյանը: Դա գրել է Ջանազյանը՝ հատուկ քննչական ծառայության խմբի ղեկավարը: Ես պարտավոր չեմ շուկայական գներով իմ տունը վաճառել ու օլիգարխներին հարստացնել: Նույնիսկ մարդիկ, որոնք միայն Ս. Աղազարյանի հետ են գործարք արել և Պապոյանի երես չեն տեսել, նրանց ասում են Պապոյանից պահանջեք: Ի՞նչն է պատճառը, որ մեզ Սիմոն Աղազարյանի կողմից տուժող չեն ճանաչում:
Դատարանը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալ վերաբերմունք Ս. Աղազարյանի նկատմամբ, և ես երրորդ դահլիճի մուտքի մոտ, ապացույցներով, համապատասխան նկարով կարող եմ ասել, որ բացահայտեցի՝ ինչ է կատարվել ներսում: Մեզ դուրս հրավիրեցին, ներսում մնաց դատավորը, դատախազը, Սիմոնը և Սիմոնի փաստաբանը: 45 րոպե, կուլիսային խորհրդակցությունից հետո, Արշակ Վարդանյանն ամբողջովին փոխված ներկայացավ: Մինչ այդ, դատավորը դատախազ Միլիտոնյանի հետ համատեղ որոշեցին այնպես անել, որ Ս. Աղազարյանը «պլստա»: Պլստում է, էն էլ ոնց: Հարցն այն է, որ Աղազարյանը նախկինում երեխա սպանելու համար չի դատապարտվել, ազատվել է: Բյուզանդի շենքում խարդախություն անելու համար նա կալանավորվեց, բայց ամիսներ շարունակ նստելուց հետո ո՞վ ազատեց նրան, թողեց ազատության մեջ, ուղարկեց որսի, որպեսզի մենք զոհ դառնանք այսօր: Հիմա եթե նրան ազատեն, է՞լ ինչ է անելու Սիմոն Աղազարյանը, որ մեր իրավապահները ուշքի գան ու զարթնեն››:
Հիշեցնենք, որ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
- 16:15Հայկ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման
- 18:00Սեփական երեխայի շահագործման մեջ մեղադրվող մայրն ազատվեց քրեական պատասխանատվությանից և պատժից
- 15:58ԱՄՆ-ում դատվող կիբեր-խաբեբա հանցագործների մեջ կա նաև հայ
- 13:08Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել իր պարտականություններն իրականացնելու համար. Լուսինե Սահակյան
- 14:37«Նոր բանդայի» գործով դատը դարձյալ հետաձգվեց
- 15:01Նախաքննություն` որպես այդպիսին, չի լինելու
- 16:59Դատարանները ենթարկվում են դատախազությանը
- 15:29Ի՞նչ է ընկած ՔԿՀ նախկին պետի կալանավորման գործի հիմքում
- 17:03Ալրաղացից եկավ, ընկավ ոսկու շուկա և սկսեց բոլորին խաբել
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.