Երեկ ԴԱՀԿ-ն արդեն չորրորդ անգամ աճուրդի հանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, վաճառելով այն սեփականատիրոջ՝ ԲԱՄՕ ընկերության պարտքերի դիմաց: Չորրորդ անգամ գնորդ չհայտնվեց: Ամեն հաջորդ աճուրդին համալիրի գինն իջնում է: Առաջին անգամ մեկնարկային գինը 19 միլիարդ 350 միլիոն դրամ է եղել, իսկ երեկ այն արդեն 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամի էր հասել՝ ծիծաղելի ցածր գին: Աճուրդը կտևի մինչև հուլիսի 14-ը: Պարտքի պատմությունն առեղծվածային է:
Տնտեսական ճգնաժամի ընթացքում ԲԱՄՕ-ի սեփականատերերը՝ Մուրադյան եղբայրները, կառավարությունից 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, բայց քանի որ ՀՀ-ում ԲԱՄՕ-ն այլ անշարժ գույք չուներ, գրավադրել է Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Այս գումարից ոչ մի լումա մարզահամերգայինի վրա չի ծախսվել: Այն տրամադրվել է Մուրադյանների ընտանիքին պատկանող «ԲԱՄՕ մետալ» ՓԲԸ-ին: Ընկերությունը հիմա էլ չի հրաժարվում պարտքը վերադարձնելուց: «ԲԱՄՕ»-ն դիմել է ֆինանսների նախարարություն, խնդրել է հաշվարկներ անել և հստակեցնել, թե ինչ ժամկետում կարող է փակել պարտքը, քանի որ համալիրն աշխատում է վնասով: «Հասկանալով, որ համալիրի միջոցներից դա հնարավոր չէ անել, Մուրադյան եղբայրներն աշխատում են գումար գտնել իրենց ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկություններից»,- ասում է Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը: Սակայն մայիսի 5-ին ԴԱՀԿ-ն որոշում կայացրեց համալիրի 10,2 միլիարդ դրամ պարտքի դիմաց գրավի առարկան` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն աճուրդով իրացնելու մասին: Այս որոշումը «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն բողոքարկեց դատարանում և շահեց, սակայն ԴԱՀԿ-ն հրաժարվեց կատարել դատարանի որոշումը, պատճառաբանելով, որ այնտեղ ոչինչ նշված չէ աճուրդը կասեցնելու մասին: Համալիրի տնօրինությունը կարծում է, որ ԴԱՀԿ-ն իշխանությունների պատվերն է կատարում: «ԴԱՀԿ-ն հստակ ուղղորդվում է իշխանությունների կողմից,- ասում է Կորյուն Գրիգորյանը,- նա, փաստորեն, ասում է՝ ես թքած ունեմ դատարանի որոշման վրա և շարունակում եմ իմ աճուրդը, որովհետև այդպես եմ ուզում: Երկրորդը՝ գինը որոշում են չափազանց ցածր, աճուրդների միջոցով փորձում են հասցնել պարտքի չափին, որպեսզի շենքը խլեն: Արդյո՞ք դա ուղղորդում չէ: Պետությունը հայտարարում է, որ ինքը կանգնած է ներդրողի կողքին, իսկ հիմա «քցում է» նույն ներդրողին»: Ով է կանգնած համալիրի վաճառքի գործարքի հետևում, գաղտնի է պահվում: Լուր պտտվեց, որ համալիրը մտադիր է գնել Գագիկ Ծառուկյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդն իր կուսակցության երիտասարդ անդամների հետ հանդիպման ժամանակ հերքել էր սա: «Այն, որ Գագիկ Ծառուկյանն է ուզում գնել համալիրը, աբսուրդ է, նման բան չկա: Դժվար նա ուղղորդեր ԴԱՀԿ-ին: Մեր երկրում զարգացած է շախմատը, և սա հերթական քայլն է ձիով, որի նպատակն իրական գնից մի քանի անգամ էժան գույք գնելն է, հետո թանկ վաճառելը և գրպանը դնել տարբերությունը: Սա շատ պարզ աշխատանքային ոճ է»,- ասում է ԲԱՄՕ-ի ներկայացուցիչը: Հետաքրքիր է, որ աճուրդի հանված ընկերության պարտքի պահանջատերը պաշտպանության նախարարությունն է: Այս անգամ էլ, ինչպես և մի շարք այլ նմանատիպ գործարքներում՝ «Որոտան կասկադ»-ի, անվադողերի գործարանի, Աշտարակի «Վանալիճ» ռեստորանային համալիրի վաճառքի ժամանակ, գործում է հետևյալ սխեման. օբյեկտներն անցնում են ՊՆ հաշվեկշռին, դատական նիստերն անցկացվում են փակ, գաղտնի ռեժիմով, և այս ընթացքում գաղտնիության պայմաններում հարցեր են լուծվում: Նախարար Սեյրան Օհանյանի խոսնակից փորձեցինք պարզել, թե ինչ կապ ունի պաշտպանության նախարարությունը «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի աճուրդների հետ: Նա ասաց, որ հարցը քննարկվել է նախարարությունում, սակայն իրենց համար էլ է այն մութ մնացել: Նա հերքեց մամուլում տարածված տեսակետը, թե համալիրի բաժնետոմսերի գրավադրված մասի տերը ՊՆ-ն է: «Պաշտպանության նախարարությունը ոչ մի բաժնետոմս չունի», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.