Քառյակը միայն պահանջներ չի ներկայացնի, այլ նաև առաջարկներ՝ խնդիրը լուծելու համար. այս մասին այսօր՝ քառյակի կողմից հրավիրված ասուլիսին նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը քառյակի օրակարգում է:
«Քառյակը տեր է իր հայտարարություններին և հետևողական է լինելու։ Գիտենք որ տեղ կա չթանկացնելու, Քաղաքացիական հասարակության հետ ևս համագործակցելու ենք»,-ասել է Արամ Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորի խոսքով, էլեկտրաէներգիա արտադրող բոլոր կայաններում շահույթը անթույլատրելի մեծ է, և իր համար անակնկալ էր այն, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է ներկրում։ «Իրենք դա ներկայացնում են, թե տրանզիտ է, բայց դա հիմնավոր չէ»,-գտնում է նա։
Ըստ Արամ Մանուկյանի, միայն ճնշման մեխանիզմով կարող են ստիպել իշխանությանը՝ հետ կանգնել որոշումից։ «Մեր խելոք ելույթնները ոչինչի չեն բերի, ուստի կոչ ենք անում բոլորին, եթե ուզում են արտագաղթ չլինի, ապա ոտքի ելե՛ք, սա է ստիպելու միակ ձևը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ որոշումը քաղաքական է և, ըստ նրա, իսկապես մութ գործարքներ կան։ «Քաղաքական ղեկավարությունը բոլոր գործընթացներում, ըստ էության, հակաօրինական ճանապարհով է առաջնորդվում»,- ընդգծել է Ռուբեն Հակոբյանը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ, վերջին թանկացումները խոսում են այն մասին, որ Հայաստանը փլուզվող տնտեսություն ունի։
«Իշխանությունները ֆինանսական միջոցների կարիք ունեն, իսկ այդ հարցը լուծելու համար նրանք մի քանի ճանապարհ են տեսնում. Մեկը՝ ժողովրդից կորզելը, իսկ մյուսը՝ դրսից պարտքեր բերելը: Առաջինի արդյունքում մեր աղքատության ցուցանիշը հասել է 70-80%, երկրորդի արդյունքում՝ Հայաստանի արտաքին պարտքը 4 անգամ մեծացել է»,- նկատել է Արմեն Ռուստամյանը։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին հայտնել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը զանգահարել է իրեն և խնդրել առաջարկներ ներկայացնել:
«Մինչև օգոստոսի 1-ը մասնագիտական առաջարկներ կներկայացնենք և կապացուցենք, որ առաջարկները տեղին են»,-վստահեցրել է նա և նկատել, որ տնտեսվարողները և սպառողները պարտաճանաչ վճարում են իրենց գումարները, մինչդեռ ՀԷՑ–ը 1,5 մլրդ դրամով ավելացնում է ճեղքվածքը: Ըստ Միքայել Մելքումյանի, շան գլուխը թաքնված է այլ տեղ։
«Երեք տարվա ընթացքում ֆինասական ճեղքվածքի 30%–ը պետք է իր վրա վերցնի պետությունը, պետք է շահույթը վերանայել, շահույթի բարձր նորման իջեցնել, հակառակ դեպքում, նույն տրամաբանությամբ ամեն տարի էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացվի, որովհետև նման ճեղքվածքները միշտ էլ կլինեն»,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.