Վերջին շրջանում կրակոցներն ու սահմանային խախտումներն Ադրբեջանի կողմից ավելացել են. այդ ավելացումները քաղաքական կամ տարբեր իրադարձությունների շրջանակներում ենք դիտարկում. այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, Հայաստանի սահմաններում և ԼՂՀ շփման գոտում իրավիճակը միշտ լարված է, պարզապես կրակոցների թիվն է երբեմն ավելանում կամ պակասում:
«Որոշակի լարվածություն նկատվում է հատկապես երկրի հյուսիս-արևելյան սահմանին: Հակառակորդը գործի է դրել դիպուկահարներ, հրաձիգեր և նռնակաձիգեր, սակայն մեր դիրքապահների՝ տեղում իրադրության գնահատման արդյունքում համարժեք պատասխան է եղել»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի տեղեկացմամբ, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացման արդյունքում հայկական կողմը երբևէ չի դիմել ՀԱՊԿ-ին:
«Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե նման հրաձգությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա արձագանքել, ապա հայկական բանակն ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բանակն ամրանում, կատարելագործվում և ավելի մարտունակ է դառնում և ի վիճակի է ինքնուրույն լուծել իր առջև դրված խնդիրները: Դա նորություն չէ»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացրած զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը հայտնվել է «D-» խմբում, ինչը նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկերը բարձր են, ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ իր ղեկավարության ժամանակ պատրաստվել է բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր:
«Երևի թե ուրիշ այլ կառույցներում այդքան ակնհայտ չեն երևում այդ արդյունքները, որքան մեզ մոտ են բացահայտումներ իրականացվում: Մեր սպաները, մեր ղեկավարները ազնվության թեստեր են հանձնում, որի շնորհիվ մենք եկել ենք այնպիսի իրավիճակի, որ կոռուպցիոն ռիսկերը, ընդհակառակը, բանակում ամենաքիչն են: Մեր գնումների գործընթացի ստուգման ժամանակ Վերահսկիչ պալատը գնահատեց, որ մեզ մոտ գնումների 87 տոկոսը զերծ է կոռուպցիոն ռիսկերից, մնացած 13 տոկոսը դեռ վիճելի է, որովհետև մենք ապացուցում ենք, որ դրանք ընթացել են մրցույթների անցկացման համապատասխան ընթացակարգերի շրջանակներում: Ես գտնում եմ, որ կազմակերպության զեկույցի տվյալները ճիշտ չեն»,-նշել է Սեյրան Օհանյանը:
Հ.Գ. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք նախարարին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.