Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որը գրավել է բազմաթիվ տղամարդկանց սրտերը, առանձնանում է իր կանացիությամբ ու նրբագեղությամբ:
Այսօր ձեզ կպատմենք, թե ինչպես գեղեցկուհին, իր խորհրդավոր ժպիտով, դարձավ այն, ինչ կա հիմա:
Մոնիկա Բելուչին ծնվել է իտալական փոքրիկ Չիտա-դի Կաստելո քաղաքում բնակվող սովորական ընտանիքում: Նրա հայրիկը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, իսկ մայրիկը նկարչուհի էր: Ինքը՝ Մոնիկան երբեք չի երազել դառնալ հանրաճանաչ դերասանուհի կամ մոդել: Ընդհակառակը, նա գիտակցելով, որ շատ հմայիչ է, դեռ վաղ տարիքում ցանկացել է բոլորին ապացուցել, որ նաև խելացի է և կարող է շատ լավ սովորելով՝ դառնալ իրավաբան:
Իր հարցազրույցներից մեկում Բելուչին նշել է, որ միայն գեղեցիկ լինելը քիչ է. «Երբ մարդիկ հաճելի արտաքինով կին են տեսնում, նրանք մտածում են, որ այդ կինը խելացի չէ: Երբ ես 15-16 տարեկան էի, ես փորձում էի բոլորին ապացուցել, որ ունեմ խելք»,-ասում է դերասանուհին:
Իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար ոչ միայն խելք էր հարկավոր, այլև շատ գումար, ինչը Բելուչիի ծնողները չունեին: Այդ ժամանակ Մոնիկան որոշեց ինքը վաստակել գումար, չնայած, գովազդում նկարահանվելը շատ ժամանակ էր խլում և նա չէր հասցնում սովորել: Այդպես, ապագա աստղը գումար հավաքեց, որպեսզի ընդունվի Պերուջիի ինստիտուտ: Քննություններին Մոնիկան պատրաստվում էր մեծ ջանասիրությամբ, սակայն կյանքն ու մեծ թվերի հասնող աշխտավարձը փոխեցին նրա ծրագրերը: Բելուչին Միլանի մոդելային ընկերությունից առաջարկ ստացավ և նրանց հետ գործարք կնքելով, թողեց սովորելն ու տեղափոխվեց Միլան: Այդպես էլ սկսվեց Մոնիկայի՝ գլխապտույտ առաջացնող կարիերան:
Ամեն ինչ ինքըստինքյան ստացվեց. իրավաբան դառնալու երազանքը մնաց հեռվում, իսկ Մոնիկան հայտնվեց Միլանի լուսավոր կյանքի կիզակետում: Նա ծանոթանում է հանրաճանաչ մոդելավորողների հետ, այցելում երեկույթների և նկարվում այնպիսի ամսագրերի համար, ինչպիսիք էին Elle-ը և Vogue-ն:
Այդ ժամանակ էլ նրան նկատեց հայտնի դիզայներական զույգը՝ Ստեֆանո Դոլչեն ու Դոմենիկո Գաբբանան: Գեղեցկուհին ոչ միայն գովազդեց իտալական այդ բրենդը, այլև դարձավ դիզայներների մտերիմ ընկերը:
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.