«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը երեկ դիմել է «Հայկական Վարկած»-ին` խնդրելով հանրության ուշադրությունը հրավիրել իր խնդիրներին. երեկվանից նա սպառնում է ինքնասպանության դիմել: Նրա խոսքով, իրեն նման քայլի դրդում են հիմնարկի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը, հիմնարկի աշխատողներ Տիրան Խաչատրյանը,Վարաքյանը, Սարիբեկ Նահապետյանը, որոնց նկատմամբ, ՀՔԾ-ում գործ է հարուցվել:
Նշենք, որ պաշտոնապես ծանուցվել է, թե՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք 2014թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում խոչընդոտել են իրեն հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուն, տարբեր ատյաններ բողոքներ չներկայացնելու համար տվել են սպառնալիքներ, դատապարտյալների շրջանում տարածել են իրականությանը չհամապատասխանող լուրեր` իր կողմից քրեակատարողական հիմնարկի վարչակազմին դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկում կատարվող դեպքերի մասին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ:
Գործն այս պահին գտնվում է նախաքննական փուլում:
Համլետ Ղազարյանը, որին պատիժը կրելուն մնացել է 1 տարի 8 ամիս, պատմում է. «Սուտ տեղեկություններ են տարածում, թե իբր ես ինչ տեսնում եմ դատապարտյալների մոտ, խաբար եմ տալիս ղեկավարությանը: ՀՔԾ-ն գործ է հարուցել նրանց դեմ, սակայն քննիչը միակողմանի քննություն է տանում՝ հօգուտ նրանց: Ես խնդրում եմ, որ ՀՔԾ-ն չզբաղվի այդ գործով, այլ Գլխավոր դատախազությունը: Ես դատապաշտպան եմ պահանջում, սակայն ինձ ասում են, որ վճարովի միայն կարող եմ պահանջել, ես էլ անտեր եմ՝ միայն քույր ու մայր ունեմ, ո՞նց վճարեմ:
10 տարվա մեջ գժվեցի, ճանաչեցին հոգեկան հիվանդ, թոշակ եմ ստանում, եթե ես գիժ եմ, ինչի՞ համար են ինձ պահում ՔԿՀ-ում, ես աջ ձեռքից ինվալիդ եմ՝ երեք մատ չունեմ, դրա համար էլ եմ թոշակ ստանում:
Իմ աղիքների ու փորի մեջ կան օտար մարմիններ՝ մեխեր ու ածելիներ, բժիշկները ստուգել են ու տեսել են, որ աղիքներս բորբոքվել են: Ինձ գրել են տալիս, թե իբր ես հրաժարվում եմ վիրահատությունից, գիտեն, որ հանրապետական հիվանդանոց տանեն, լրագրողները հարցազրույց են վերցնելու:
Ինձ պահում են, որ ես ցուցմունքները փոխեմ ու դրդում են, որ ստորագրեմ, սակայն ես չեմ ուզում հրաժարվել հիվանդանոցից: Քննիչի մոտից դուրս եմ գալիս, ինձ մտցնում են հիմնարկի պետի՝ Մկրտչյանի կաբինետ, ասում են՝ հիմա գրո՞ւմ ես, որ հրաժարվում ես, էլի հրաժարվեմ, բայց եթե մեռնեմ, իրենց խիղճը չի՞ տանջի:
80-90 է ճնշումս, բուժքույրերն էլ են ասում, որ վիճակս ծանր է, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Քիչ առաջ ևս բուժքրոջ ներկայությամբ ածելի եմ կուլ տվել, իսկ այս պահին պարանը ձեռքիս է, պատրաստվում եմ կախվելու միջոցով ինքնասպանություն գործել: 29 օր է հաց չեմ ուտում, իսկ բժիշկները պետի պատվերն են կատարում, ասում են՝ թողեք թող մեռնի:
Ես ու կինս բազմաթիվ բողոքներ ենք գրել, այդ իսկ պատճառով նրանք վրեժ են լուծում ինձանից: ՄԻՊ-ի մոտից էլ են եկել, բողոք եմ գրել, սակայն գնացել են ու ոչ մի նորություն չկա:
Իմ հույսը գլխավոր դատախազությունն է»:
«Հայկական Վարկած»-ը Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանին խնդրեց պարզաբանել դատապարտյալի հաղորդած տեղեկությունը: Վերջինս հավաստիացրեց, որ Համլետ Ղազարյանը ստորագրել է, թե հրաժարվում է բուժզննում անցնել Դատապարտյալների հիվանդանոցում:
«Իրեն առաջարկել են բուժզննում անցնել Դատապարտյալների հիվանդանոցում, սակայն հրաժարվել է, նա անօրինական պահանջներ է ներկայացնում՝ ասում է, որ ցանկանում է այլ բուժհաստատությունում բուժվել: Սակայն կարգը այնպիսին է, որ եթե Դատապարտյալների հիվանդանոցում բժշկական պայմանները չեն բավարարում, այդ դեպքում միայն առաջարկում են բուժումը կազմակերպել մեկ այլ հիվանդանոցում»,-հայտնեց Ղլեչյանը:
Մեր այն դիտարկմանը, թե հոգեկան խնդիրներ ունեցող անձին ինչո՞ւ են պահում Արթիկ ՔԿՀ-ում, Ղլեչյանն ասաց. «Ուրեմն բժիշկները նպատակահարմար չեն գտել, որ տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, նրա վիճակը բավարար է, որպեսզի մնա «Արթիկում»»:
Ըստ Գոռ Ղլեչյանի Համլետ Ղազարյանին պաշտպան չի տրամադրվել, քանի որ, ինքը նման հարցով չի դիմել ՔԿՀ-ին. «Հնարավոր է քննիչի հետ է խորհրդակցել»,-ասաց նա:
Աննա Սարգսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.