Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում հյուրընկալել էինք ինտրասենս, պարահոգեբան, հետազոտող Ռուբեն Բաբայանին, հետազոտող Վազգեն Գևորգյանին, «ARMUFO» կենտրոնի ղեկավարներ Հայկ Սանամյանին ու Աշոտ Թուրաջյանին:
Բանախոսները հայտնեցին, որ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը ՀԱՅԿ-ՕՐԻՈՆ-ն ուղղահայաց կանգնելու Տաթևի սյան վրա: Հենց այդ օրը՝ օգոստոսի 11-ին, Տաթևում տեղի կունենա միջազգային գիտափորձ:
Նրանք փաստեցին, որ ՀԱՅԿ-ՕՐԻՈՆԸ բոլորի համար եղել է բարձրագույնը. թեև միջազգային հետազոտողները գտնում են, թե առանցքը գտնվում է Եգիպտոսում, սակայն զրոյական գոտին գտնվում է Հայաստանում՝ ավելի կոնկրետ Տաթևում:
«Արարման երկիր, Աստվածների երկիր, Զրոյական գոտի, Երկրային դարպասներ, ինչ անուն ուզում եք տվեք, դա Հայաստանում է՝ բոլոր մոլորակների մասշտաբով, որովհետև ժամանակը մեր մոլորակի համար պետք է գոյանա 1 կետից, ու դա Հայաստանն է: Հետազոտողները փնտրում են այդ կետը և սխալվում են, երբ ասում են, որ այն գտնվում է Եգիպտոսում, ինչ է, թե այդ երկիրը գեոդեզիական առանցքում է, իրականում՝ հիմնակետը հանդիսանում է Տաթևի սյունը»,-մանրամասնեց հետազոտող Վազգեն Գևորգյանը:
Նրա տեղեկացմամբ, դա պայմանավորված է Հայաստանի ու ՀԱՅԿ-ՕՐԻՈՆԻ դիրքով:
«Աշխարհագրական կենտրոնը Հայաստանում է և Տիեզերքի հետ կապն ինքն է հաստատում, հետո սպիռալաձև ժամանակային և այլ դրույթներով տարածվում է աշխարհով մեկ»,-ընդգծեց Վազգեն Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ փաստն արդեն հայտնի է միջազգային մասշտաբով, բանախոսի խոսքով, մոտ 200-ից ավել գիտնականների ուշադրության կենտրոնում է գտնվում Տաթևի սյունը և նրանք արդեն ցանկանում են գալ Հայաստան:
«Անցյալ տարի գիտափորձ է անցկացվել 5 երկրների շրջանում, որի արդյունքում գիտական թեզ է գրվել և ներկայացվել է 5 միջազգային գիտաժողովներում, ինչը նշանակում է, որ աշխարհն արդեն տեղյակ է այդ մասին: Այս տարի՝ օգոստոսի 11-ին Հայաստան է ժամանելու աշխարհահռչակ հրապարակախոս-գրող Գրեն Հեկոնգին, նա հետազոտություններ է կատարում և եկել հասել է Օրիոնին ու կանգ առել: Նա գալու է Հայաստան, որպեսզի բացահայտումներ անի»,-ասաց Վազգեն Գևորգյանը:
«Հայկական վարկած»—ի այն հարցին, թե ինչքանո՞վ է մեր՝ հայերիս բախտը բերել և ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել դրանից, հետազոտողը պատասխանեց. «Հայ ժողովուրդ ունի Մհեր, նա արդարությունն է, եթե հայ ժողովուրդը չբացի դարպասները, դրանք կշարունակեն մնալ, բայց մեզ համար՝ փակ: Մենք եթե չգիտակցենք, դարպասները չեն բացվի: Ամբողջ աշխարհը ստամոքսով է մտածում, այլ ոչ թե ուղեղով: Երբ աղավաղումներից դուրս ես գալիս, մտնում ես Տաթև՝ զոնա կա, որն ուղղուրդում է նայել աստղերին, ծառերին, ոչ մի ռադիո, ոչ մի հեռուստատեսություն քեզ չի խանգարում, և մարդու գիտակցությունը սկսում է աշխատել»:
Ինտրասենս, պարահոգեբան, հետազոտող Ռուբեն Բաբայանի խոսքով էլ, մենք ինչքան էլ ասենք, որ մեր Հայկն է, ուղղահայաց կանգնել է մեր դարաշրջանում, բայց եթե տեր կանգնող չկա, այն աննկատ կմնա:
Ռուբեն Բաբայանի տեղեկացմամբ, ՀԱՅԿ-ՕՐԻՈՆԻ վերջին անցումային փուլը տեղի է ունեցել 2012-ի օգոստոսին:
«Երբ Հալիձորում էինք, հետևում էինք հաճախականություններին, տեղի ունեցավ տիեզերական մեծ փոփոխություն՝ կապված էներգիայի, ինֆորմացիայի, հաճախականության հետ:
«Օգոստոսի 11-ին, ՀԱՅԿ-ՕՐԻՈՆ-ի ուղղահայց գոտին կանգնեց այս տարածքի վրա, 22-ին էլ Սիրիուսը դուրս եկավ: Երբ ուղղահայաց կանգնում է, Շների համաստեղությունն այնպես է կանգնում, որ ոսպնյակի նման եկող-պտտվող հաճախականությունը ֆիլտրվում է, այսինքն տեղի է ունենում տիեզերական ամուսնությունը: Հետաքրքիրն այն է, որ 22-ին,Աստղիկ-Սիրիոսի դուրս գալուց հետո երևաց առանցքը»,- պատմեց Ռուբեն Բաբայանը:
«ARMUFO» կենտրոնի ղեկավար Հայկ Սանամյանն էլ ավելացրեց, որ հիմա՝ Ջրհոսի դարաշրջանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ՝ և աշխարհաքաղաքական, և սոցիալական, և գիտակցության արժեհամակարգային բնույթի, և այդ պայմաններում մեծ դեր ունի ընդհանրապես տեղեկատվությունը, քանի որ դրանից է ձևավորվում մարդու գիտակցությունը:
«Մենք նպատակ ունենք ամբողջացնել, սեմինարներով դասընթացների միջոցով տեղեկացնել և մարդկանց հասու դարձնել այդ իրադարձությունները»,-նշեց նա:
Ի դեպ, նրանք, որոնք հնարավորություն չունեն Տաթևում գտնվել այդ օրը, կարող են Օրիոնի կանգնած վիճակին հետևել իրենց բնակարաններից օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը, ժամը՝ 4-ից սկսած՝ նայելով արևելք, սակայն, ըստ հետազոտողների, շատ կարևոր է, որ մարդիկ իրենց գտակցության մեջ ներառեն:
Ուղղահայաց պատկերը կերևա մինչև սեպտեմբերի 9-ը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.