Ասում են՝ և՛ ֆուտբոլում, և՛ քաղաքական դաշտում հաղթում է լավ խաղացողը։ Թե որքանով է քաղաքականությունը խաղ, դժվար է ասել, բայց ֆուտբոլը մեծ քաղաքականություն է, որն աչքի է ընկնում դիտարժան, դրամատիկ ու անկանխատեսելի խաղերով։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թերևս այս օրերի ընթացքում ամենադիտվողն ու մեկնաբանվողն է։ Հետաքրքիր է, թե մեր քաղաքական գործիչներն ինչպես են վերաբերվում ֆուտբոլային քաղաքականությանը և որքանով են կարողանում այս առաջնության խաղերի արդյունքները ճիշտ կանխատեսել, պարզում ենք նրանցից.
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առանձնացնում է Բրազիլիայի հավաքականին, որին և՜ երկրպագում է, և՜ տեսնում է որպես հաղթող. «Նախ մանուկ հասակից Բրազիլիայի ազգային հավաքականին եմ երկրպագել և հետո համարում եմ ֆուտբոլի հայրենիքներից մեկը»:
Ինչպես շատ ֆուտբոլասերների, այնպես էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար անկանխատեսելի էր Իսպանիայի և Անգլիայի ազգային հավաքականների առաջնությունից դուրս մնալու փաստը:
Իսկ թե ինչո՞ւ Վահրամ Բաղդասարյանը խաղադրույքներ չի կատարում, պարզաբանում է՝ «Կարծում եմ՝ սպորտը դրանով կորցնում է իր հետաքրքրությունը: Խաղերի հաշիվների վրա չեմ կենտրոնանում, բայց ելքերը մեծամասամբ ճիշտ եմ գուշակում»:
Նա այս տարվա ֆուտբոլիստներից, որպես լավագույն խաղացող, առանձնացնում է Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Ալբերտո Սուարեսին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, թեև այլ սպորտաձև է ներկայացնում, սակայն ֆուտբոլային խաղերին նույնպես հետևում է. «Անկեղծ ասած՝ այս աշխարհի առաջնության խաղերից ոչ բոլորին եմ հասցնում հետևել` ժամանակի բավարար չլինելու պատճառով, բայց երկրպագում եմ Հոլանդիայի հավաքականին, քանի որ, որքանով որ հետևեցի, հենց նրանց խաղն առավել հետաքրքրեց ինձ»։
Պատգամավորը համոզված է, որ հենց այդ հավաքականն է չեմպիոնական հաղթանակը տոնելու. «Կցանկանայի, որ Հայաստանի հավաքականը լիներ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը, բայց քանի որ մենք չհասանք այնտեղ, ուրեմն, ըստ ինձ, Հոլանդիան կհաղթի»։
Բազմասեր Առաքելյանը նշում է, որ յուրաքանչյուր խաղ տարբերվող է և հետաքրքիր, թեև շատերի նման ևս դժգոհ է Իսպանիայի ազգային հավաքականի խաղից. «Ինձ համար անակնկալ էր Իսպանիայի պարտությունը, որովհետև նախորդ չեմպիոնն այդպիսի պարտություն կրելու իրավունք չուներ»:
Ինչ վերաբերվում է խաղադրույքներ կատարելուն, Բազմասեր Առաքելյանը հավաստիացնում է, որ այդպիսի սովորություն չունի. «Խաղերը դիտում եմ պարզապես հաճույք ստանալու համար, ուստի խաղադրույքներ չեմ կատարում, իսկ գուշակելն ասեմ, որ բավականին լավ է ստացվում, կարծես թե ամեն անգամ էլ ինչ-որ բան ճիշտ գուշակում եմ` խաղի հաշիվը կամ որքան գնդակ կխփվի այդ խաղում»։
Լավագույն ֆուտբոլիստին, որպես այս տարվա հայտնություն, ԱԺ պատգամավորը տեսնում է Չիլիի հավաքականի կազմում. «Կային շատ ֆուտբոլիստներ, ովքեր բավականին լավ դրսևորեցին իրենց, բայց կառանձնացնեմ Չիլիի հավաքականի հարձակվող Էդուարդո Վարգասի խաղը, ով կարծեմ ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը»:
Շարունակելի…
Մարինե Ամիրյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.