«Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին հարձակումներն Իրաքում որոշակիորեն փոխել են արտաքին ուժերի ազդեցության և ներգրավվածության աստիճանը ներիրաքյան ռազմաքաղաքական ճգնաժամում՝ հանգեցնելով նաև առկա դիրքորոշումների մեջ որոշակի փոփոխությունների:
Այն ժամանակ, երբ Արևմուտքից ավելի է ուժեղանում ճնշումը վարչապետ Նուրի ալ-Մալիքի վրա՝ ընդհուպ մինչև երկրի սուննիական և քրդական փոքրամասնության հետ համաձայնության գալու անկարողության պատճառաբանությամբ վերջինիս կողմից վարչապետի պաշտոնը հետագայում զբաղեցնելու անհնարինության մասին պնդումները, Ռուսաստանը և Իրանն ընդհակառակը լիակատար աջակցություն են հայտնում Իրաքի շիա վարչապետին, թե՛ ահաբեկչության դեմ պայքարում և թե՛ երկրի ներքաղաքական կյանքում վերջինիս ունեցած դերակատարության պահպանման առումով:
Մերձավոր Արևելքում թե՛ դրական և թե՛ բացասական հիշողությունները բավական երկար կյանք ունեն, և «ԻԱԻՊ» ահաբեկիչերի դեմ պայքարում հաջողության հասնելու դեպքում նաև երկրի շիայական բարձր հոգևորականության աջակցությունը վայելող Իրաքի ներկայիս վարչապետը, որը մինչ այդ էլ հակառակ Արևմուտքի ցանկությանը ջանում էր հնարավորին սերտացնել կապերը մի կողմից Բաղդադի, իսկ մյուսից՝ Մոսկվայի և Թեհրանի միջև, կարող է հետագայում որոշակիորեն վերանայել հարաբերությունները հատկապես Վաշինգտոնի պարագայում:
Այս առումով Պարսից ծոց մուտք գործած ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակրից F-18 ինքնաթիռների դեպի Իրաքի խորք կատարած հետախուզական համարվող թռիչքների կապակցությամբ Պենտագոնի ներկայացուցչի արած այն հայտարարությունն, ըստ որի՝ իրենց «նպատակը ոչ թե տեսնել է, այլ տեսանելի լինելը», պետք է գնահատել ուժի ցուցադրության գործողություն՝ ուղղված ոչ միայն իսլամական ահաբեկիչներին, այլ նաև Նուրի Ալ-Մալիքիին և նրան անվերապահորեն աջակցող արտաքին ուժերին:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.