«Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի վերջին հարձակումներն Իրաքում պատրվակ դարձան Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության զինված ջոկատների (քրդերեն՝ փեշմարգա) համար ռազմական վերահսկողության տակ վերցնելու հենց քրդերի կողմից «քրդական Երուսաղեմ» հռչակված Քիրքուք քաղաքը:
Չնայած Սրբազան քաղաքի հետ վեհաշուք նույնացմանը՝ որքան էլ տարօրինակ թվա, «քրդական Երուսաղեմի» թերևս միակ «պաշտամունքային» լիցքն այս տարածքներում առկա «սև ոսկու» զգալի պաշարներն են, ինչն էլ հիմնականում պատճառ է Իրաքի կենտրոնական իշխանությունների և քրդերի միջև Քիրքուքի տարածքային պատկանելության շուրջ երկարամյա անհամաձայնության:
Քրդական փեշմարգայի Քիրքուք մուտքից հետո Հյուսիսային Իրաքի Քրդստանի Տարածքային Կառավարության խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում այն հետ հանձնել Բաղդադի կենտրոնական իշխանություններին, չնայած մինչ այդ արդեն 1991 և 2003 թվականներին քրդական ջոկատները երկու անգամ գրավել և հետո լքել են քաղաքը:
Քրդերի հետ հարաբերությունների բավական բարդ և հաճախ բացասական հիշողություններով ծանրացած պատմություն ունեցող ասորական, արաբական, շաբաքական և թուրքմենական մեծաթիվ համայնքներից բաղկացած խառը բնակչությամբ Քիրքուկը և հարակից տարածքները սեփական վերահսկողության տակ պահելու համար քաղաքի այժմյան տերերին անհրաժեշտ է լինելու գործադրել լրջագույն ջանքեր, ընդ որում՝ ոչ միայն ռազմական, այլ ավելի շատ բազմէթնիկ տարածքի արդարացի կառավարման ունակությունների առումով, ինչը, դատելով քրդական ինքնավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում տարբեր էթնիկ-դավանական հանրույթների հանդեպ արդեն իսկ իրականացվող քաղաքականությունից, առայժմ այդքան էլ լավատեսություն չի ներշնչում:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.