«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կառավարության նախագծի հակասահմանադրական ու անընդունելի դրույթների հետ կապված այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը և Սևակ Ծատուրյանը:
«Մենք դատապարտում ենք այն գործելաոճը, որն ունի կառավարությունը՝ ժամանակ չտալով ոչ ոքի ուսումնասիրել, առհասարակ հաշվի չառնելով հանրության կարծիքը, էլ չեմ ասում, որ այդ կարծիքը մենք վաղուց արտահայտել էինք մեր սկզբունքների մեջ, որտեղ պահանջում էինք, որ ապահովեն կամավորության սկզբունքը՝ հնարավորություն տալով կամավոր միանալ և դուրս գալ համակարգից, որն այս նախագիծը բնականաբար չի ապահովում»,- հանդիպմանն ասաց Մանե Թանդիլյան:
Նա նշեց նաև, որ հատկապես զարհուրելի վիճակում է պետական սեկտորի աշխատակիցների վիճակը, և պետությունը, առհասարակ, մտահոգված չէ այդ հարցով:
Մանեն կոչ արեց իրենց հետ պայքարել մինչև վերջ, որ այլևս իշխանական ոչ մի անձ չհամարձակվի վիրավորելու պետական սեկտորի աշխատակիցներին:
«Մենք ներկայացրել էինք մեր սկզբունքները կառավարությանը, որոնք պետք է ապահովեին այս օրենքում, սակայն մեր պահանջներից ոչ մեկը կիրառված չէ, այսինքն մարդիկ կամավոր չեն ընտրելու ֆոնդերը և չկա հնարավորություն այդ վճարներից ցանկության դեպքում հրաժարվելու, նաև կիրառվում է հարկային բեռի ավելացում գործատուների և աշխատողների վրա, որը ևս անընդունելի է»,- տեղեկացրեց նախագծի մյուս անդամ Սևակ Ծատուրյանը:
Գևորգ Գորգիսյանը հավելեց, որ . «Առավել ևս լռելու և պասիվանալու ժամանակը չէ: Հիմա պետք է նոր թափ ստանա շարժումը: Այս օրենքը մտցնելով՝ անտեսում են և՛ սահմանադրևական դատարանի վճիռը, և՛ ժողովրդին, և՛ հանրային կարծիքը: ՀՀ սահմանադրությամբ՝ իշխանությունը մեր երկրում պատկանում է ժողովրդին, իսկ դա մեր իշխանությունները հաշվի չեն առնում այլևս»:
Գորգիսյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին նախաձեռնության անդամները հավաքվում են Ազգային ժողովի դիմաց, և ևս կոչ արեց բոլորին միանալ իրենց, որպեսզի հետո կառավարությունը չասի՝ բողոքեիք:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին , որը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն: Այդ ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.