ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը վտանգի է ենթարկում ԵԱՀԿ դիտորդների կյանքը, որոնք շփման գծի դիտարկումներ են իրականացնում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի այդ հայտարարությունները շատ ուշագրավ են, նման հայտարարություն՝ դիտորդների կյանքին սպառնացող վտանգի մասին, կարծես թե երբեք չի հնչել: Ինչն է խնդիրը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարում է դիտորդների կյանքին սպառնացող վտանգի մասին: Եթե սա ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին ուղղակի ահազանգ չէ, ապա, ըստ էության, կարող է հանդիսանալ արդեն «ձեռքերը լվանալու» ազդակ: Այսինքն՝ Կասպրշիկի հայտարարությունը կարող է նշանակել, որ ԵԱՀԿ մոնիտորինգի ինստիտուտը լվանում է ձեռքերը հայ-ադրբեջանական շփման գծից և կողմերին թողնում է դեմ դիմաց: Իսկ սա կարող է շատ հեռուն տանող հետևանքներ ունենալ, եթե վերածվի իսկապես առարկայական գործընթացի, այսինքն՝ եթե հարցն իսկապես առկա է օրակարգում և քննարկվում է ԵԱՀԿ շրջանակներում: Հարկ է հիշեցնել, որ Կասպրշիկի հանդեպ ուշադրությունը վերջին օրերին հատկապես սրվեց նախիջևանյան միջադեպից հետո, երբ նրան հրավիրեցին Հայաստանի ՊՆ և ուղիղ հորդորեցին քայլեր ձեռնարկել սահմանային կայունության ուղղությամբ: Սա ևս աննախադեպ քայլ էր հայկական կողմից, ինչը վկայում է այն մասին, որ Նախիջևանի ուղղությամբ կրակոցները ըստ էության հայկական կողմում էլ մեծ անհանգստություն էին առաջացրել: Իսկ սա էլ իր հերթին գուցե վկայում է, որ ԵԱՀԿ-ն ըստ էության հայտնվել է խաղից դուրս մնալու վտանգի առաջ և այսպիսով փորձում է կա՛մ սահուն կերպով դուրս գալ խաղից, այսինքն՝ դեմքը պահելով և ցույց տալով, որ մտածում են դիտորդների անվտանգության մասին, կա՛մ էլ ԵԱՀԿ-ն այս խնդիրը նախաձեռնում է, որպեսզի կանխի դերակատարման հետագա նվազման գործընթացը և հակամարտության կողմերին ստիպի վերադառնալ ԵԱՀԿ կանոնակարգման և վերահսկման շրջանակ: Այսպես, թե այնպես՝ ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդրում արձանագրվել է ուժերի հավասարակշռության էական տեղաշարժ ոչ միայն կողմերի դիրքավորման, այլ նաև ներգրավված միջնորդների մասով, և ԵԱՀԿ-ն առնվազն ազդարարում է իր կարևորության, իր կշռի նվազման միտումների մասին: Եվ այս կոնտեքստում հատկապես հետաքրքրական է դառնում և Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարարի հավակնոտ հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի, Ռուսաստանի հետ «համատեղ կարգավորման» մասին: Այս միտումները չեն կարող չանհանգստացնել Երևանին, քանի որ հակամարտության գործընթացում Երևանը երևի թե ամենաշահագրգռված սուբյեկտն է, Ստեփանակերտի հետ միասին՝ բնականաբար, որի համար ԵԱՀԿ ֆորմատը գրեթե անփոխարինելի է:
Առավել ևս այսօր, երբ գրեթե կայացած փաստ է Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.