Հունիսի 8-ին տեղի ունեցավ Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Վերջին 3 տարիների ընթացքում Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած ներքին տարաբնույթ վայրիվերոների հետևանքով Եգիպտոսի ժողովուրդն արդեն նոր նախագահ ունի, ով ևս, նախկին զինվորական է, այսինքն՝ երկրում վերականգնվում է 1953 թ. շարունակվող ավանդույթը, որը մեկ տարով ընդհատվել էր 2012 թ.՝ «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամադ Մուրսիի մեկամյա նախագահությամբ:
Մինչդեռ Եգիպտոսում տեղի ունեցած ընտրական գործընթացի առանձին մանրամասներ՝ մասնակցության ցուցանիշը, թեկնածուներից յուրաքանչյուրի ստացած քվեների թվաքանակը, որքան խոսուն են, այնքան էլ մտորումների տեղիք են տալիս: Չկենտրոնանալով ընտրական գործընթացի և քվեարկության անցկացման ձևին, քանի որ, ըստ էության, այս հանգամանքն այնքան էլ էական չէ, (չնայած ընտրությոններում պարտված թեկնածուի՝ «Փրկության ազգային ճակատի» համանախագահ Համդին Սաբահիի կողմից ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքին, ինչպես նաև՝ միջազգային դիտորդների արձանագրած 127 ընտրախախտումների իրողությանը), այնուամնեյանիվ, Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարարը հայտարարվեց Եգիպոսի նախագահ, և այդ փաստը ճանաչվեց միջազգային հանրության կողմից:
Այսուհանդերձ, եթե տվյալները վերլուծենք զուտ թվերի վրա հիմնվելով, ապա ստացված պատկերը բավականաչափ ուշագարավ է ստացվում: Նախ և առաջ անհրաժեշտ է ընդգծել բավականաչափ կարևոր մի գործոն՝ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ակնհայտ պասիվությունը, այսինքն՝ մասնակցության ցածր մակարդակը: Նախապես հայտարարված քվեարկության երկու օրերի փոխարեն՝ մայիսի 26, 27, գործընթացը երկարաձգվեց ևս մեկ օրով.ընտրատեղամսերը փակվեցին մայիսի 28-ին՝ տեղական ժամանակով 21:00-ին միայն:
Այսուհանդերձ, մասնակցության աստիճանը չգերազանցեց 47,5%-ն, այսինքն ընտրելու իրավունք ունեցող շուրջ 54 մլն եգիպտացիներից միայն մոտ 24,6 մլն-ն ընտրեց Եգիպտոսի ապագա առաջնորդին:
Որքան էլ մասնակցության ցածր ցուցանիշը եգիպտական իշխանություններն, ինչպես նաև որոշ փորձագետներ փորձեն մեկնաբանել տարաբնույթ պատճառաբանություններով, ինչպես, ասենք՝ ալ-Սիսիի հաղթանակի հարցում եգիպտական հասարակության շրջանում կասկածի բացակայությունը, անվտանգության հետ կապված խնդիրները, եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես՝ աննախադեպ տապն, իրենց բնակավայրերից հեռացած եգիպտացիների համար առկա օբյեկտիվ դժվարությունները, (չնայած տեղաշարժման հարցում իշխանությունների կողմից ընձեռած որոշ հնարավորություններին), այնուամենայնիվ, տևական ժամանակ առանձին ընտրատեղամասեր գրեթե դատարկ էին:
Ինչ խոսք, նշված հանգամանքների կողքին առկա է ևս մեկ իրողություն, որը ոչ միայն ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշների հիմնական պատճառներից է, այլ նաև՝ հեռահար կարևորագույն հիմնախնիր արդեն նոր եգիպտական իշխանությունների համար. դա եգիպտական հասարակության՝ իսլամական արմատական գաղափարներով առաջնորդվող և իշխանությունից հեռացված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը հարող հատվածն է, որի հիմնական մասն, ըստ էության, բոյկոտեց ընտրությունները և որոշ ժամանակահատված պասիվ վիճակում է գտնվելու՝ ակնկալելով հարմար առիթի՝ կրկին քաղաքական գործընթացներին մասնակից դառնալու համար:
Հասկանալու համար վերոնշյալ հասարակական շերտերի մոտավոր թվային պատկերը փորձենք համեմատել 2012 և 2014թթ ընտրությունների ընդհանուր ցուցանիշներն: Այսպես՝ 2014 թ.ընտրություններում հաղթած թեկնածուի՝ նախկին Պաշտպանության նախարար Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի օգտին քվեարկել է ընտրողների 96.91% (23.78 մլն մարդ), նրա հակառակորդը Համդին Սաբահին ստացել է ընտրողների 3,09%-ի (ավելի քան 757 հազար մարդ) աջակցությունը: Իսկ 2012թ. կայացած ընտրությունների արդեն երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 52%, հաղթած թեկնածուն՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավարներից Մուհամադ Մուրսին, ստացել է ձայների 51,7% -ն, այսինքն՝ նրա օգտին է քվեարկել ավելի քան 13.2 մլն եգիպտացի:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.