Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, 2003-ի Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, Եվրոպայի կանանց անհատական առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը «Հայկական վարկածի» հետ կիսվեց իր պատմությամբ:
Լիլիթը սկսել է շախմատ խաղալ 6 տարեկանից. «Մանկությունս պապիկ-տատիկի մոտ է անցել: Պապիկս շախմատի մեծ սիրահար էր: Հենց նա էլ սովորեցրել է շախմատ խաղալ»,-պատմում է Լիլիթը:
Շատ խմբակների հաճախելուց հետո, ի վերջո հասկացել է, որ շախմատն է իր ապագան:
Երիտասարդ շախմատիստն իր առաջին մեծ հաջողությունն ունեցել է 13 տարեկանում, երբ Հայաստանի չեմպիոնուհի դարձավ կանանց մեծահասակների հավաքականում: Հենց այս հաղթանակն էլ դրդեց նրան, որ շախմատը որպես մասնագիտություն ընտրի:
Լիլիթը բազմաթիվ հաջողությունների է հասել շախմատի ասպարեզում: 2002 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձավ «Եվրոպայի թիմային առաջնության» չեմպիոն, նա էլ հավաքականում էր:
«Եվրոպայի առաջնություններում 4 մեդալ եմ նվաճել՝ 2 արծաթ, երկու բրոնզ: Իսկ 1996-ից Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում եմ բոլոր օլիպիադաներին»,- պատմում է Լիլիթը՝ վերհիշելով իր ունեցած հաջողությունները:
Այս տարվա փետրվար ամսին, Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» ակումբի կազմում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:
Եզրափակիչ մրցախաղում նա 3,5:2,5 հաշվով պարտության է մատնել գլխավոր մրցակից «Բադեն-Բադենին» թիմին: Հաղթական միավորն իր թիմին բերել է հենց Լիլիթը։
Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ շատ գոհ է իրեն ու առհասարակ շախմատիստներին ցուցաբերվող հոգատարությունից. «Մեր ֆեդերացիայի նախագահը նաև մեր երկրի նախագահն է: Պարոն Սարգսյանը մեծ հոգատարությամբ է վերաբերվում շախմատիստներին: Բոլոր պայմաններն ստեղծված են շախմատիստների համար: Լինում են նաև պարգևատրումներ»:
Իր ծրագրերի մասին խոսելիս Լիլիթը պատմեց . «Պատրաստվում եմ հունիսին Ջերմուկում կայանալիք Կարեն Ասրյանի ամենամյա հուշամրցաշարին: Այնուհետև՝ հուլիսի 15-25-ը Պլովդիվում տեղի կունենա Եվրոպայի անհատական առաջնությունը: Առայժմ մարզվում եմ տանը, բայց այս կարևոր մրցումներից առաջ կլինեն ուսումնամարզական հավաքներ: Օգոստոսին Նորվեգիայում կայանալու է տղամարդկանց և կանանց շախմատային 41-րդ օլիմպիադան»:
Լիլիթ Մկրտչյանը ոչ միայն մեծ հաջողությունների է հասել շախմատի ասպարեզում, այլ նաև երջանիկ անձնական կյանք ունի: Նրա ամուսինը գերմանացի Յոհաննես Շպերն է: Նրա կյանքում՝ նույնիսկ սիրո հարցում, շախմատն իր մեծ դերն է խաղացել: Պարզվում է, որ Յոհաննեսը, որը մասնագիտությամբ լրագրող է, սակայն այժմ բիզնեսով է զբաղվում, նույնպես շախմատի մեծ սիրահար է, խաղացել է Բավարիայի պատանեկան կազմում և բավականին հաջողությունների է հասել:
Հետևելով շախմատի մասին լուրերին, նա շատ է հավանել հայ շախմատիստուհուն և, գտնելով Facebook սոցիալական ցանցում, գրել է Լիլիթին: Լիլիթին գրավել է Յոհաննեսի գրելավոճը, և անկեղծ ու ջերմ խոսքերը, հետագայում ՝ նաև նրա էությունը: Որոշ ժամանակ անց Յոհաննեսը Հայաստան է եկել և նրանք ամուսնացել են:
«Ամուսինս շատ դրական է վերաբերվում իմ շախմատային գործունեությանը, աջակցում, խրախուսում, ինձ հետ ներկա է գտնվում մրցաշարերում»,-պատմում է Լիլիթը:
Ամուսնանալուց հետո, երբ գտնվում են Հայաստանում, հիմնականում լինում են այն գյուղում, որտեղ ծնվել է Լիլիթը՝ Փարպիում: Այնտեղ շախմատիստուհին մարզվում է համակարգչով:
«Համակարգիչը մեծ բազա է պարունակում: Ներկայում հնարավոր է համակարգչի միջոցով թիմային մարզում կազմակերպել, մանավանդ որ համակարգչային ծրագրերն այդ ամենը թույլ են տալիս»,- ասում է Լիլիթը:
Խոսելով հայերի մասին՝ Յոհանեսը պատմում է, որ նախկինում ինքն իմացել է հայերի մասին, որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգ, իսկ հիմա ավելի շատ գիտի հայերի մասին, կարդացել է գրքեր և ծանոթացել հայ տեսակին ու հայերի պատմությանը. «Շատ եմ սիրում հայկական խոհանոցը, Երևանը, Փարպի գյուղը, (որտեղ նա ապրում է Լիլիթի հետ), ու նաև հայերի հատկապես ջերմ վերաբերմունքը օտարերկրացիների նկատմամբ»,- պատմում է Յոհաննեսը:
Երջանիկ զույգը բնակվում է թե՛ Գերմանիայում, թե՛ Հայաստանում, քանի որ Լիլիթը տարվա մի մասը մրցաշարերի է մասնակցում, նրանք հաճախ են ճամփորդում: Լիլիթը շատ կարևորում է ուսումը, կյանքում ինքնուրույն կայանալը և հայ աղջիկներին խորհուրդ է տալիս ձգտել ուսման. «Ես կարևորում եմ, որ ոչ թե ամուսինն աշխատի, կինը նստի, այլ կինը փորձի համատեղել և՛ ընտանիք կազմելը, և կարողանա իր գումարը վաստակել»,- ասում է Լիլիթը:
Հայկական Վարկած
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.