Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ոչ իշխանական քառյակը, որին չգիտես ինչու հրաշալի են ասում, ավելի շուտ պոպուլիստական քառյակ է, որովհետև առայժմ քաղաքացիական շարժումների պոչից կպած և կարկտահարված գյուղացիներին առանց կոնկրետ օգնության «սիրաշահելով», անընդհատ քննարկում են միայն պոպուլիստական հարցեր`հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, գյուղացիական վարկերի սառեցում, փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնություններ, պարտադիր բաղադրիչ, կարմիր գծեր, տեսախցիկներ և այլն:
Բայց վերջերս չորս ժամ տևած հանդիպումից հետո վերջապես երկնել են իրենց հետագա «դարակազմիկ» ծրագիրը, որի մեխը քառյակի ամիսներ շարունակ ձգձգվող հանրահավաքի անցկացման շուրջ կոնսենսուսն է…
Ազգս կարող է հանգիստ և ուրախ լինել, այս անորոշ և անհասկանալի երաժշտություն նվագող կվարտետը վերջապես որոշել է աշնանը միասնական հանրահավաք անցկացնել, վերջապես որոշել են աշնանը «ճտեր հանել»: Սակայն, հավանաբար մոռացել են, որ աշնանն արդեն ճտերին են հաշվում…
Եվ ի՞նչ… Արժեր աշնանը հանրահավաք անցկացնելու մասին որոշումը չորս ժամ անընդհատ քննարկել…Հա’, մոռացել էի, դե դուբայներում, զանազան էկզոտիկ կղզիներում հանգստանալու սեզոնն է սկսում էլ ինչ հանրահավաք…
Ըստ քառյակի Զնայկաների, այդ եռամսյա դադարը գիլյոտինի նման իշխանություններին կհիշեցնի, թե ինչքան սարսափելի և հզոր են իրենք, ու հանգիստ չի տա նրանց: Այնպես որ, իշխանություննե’ր, ըստ «սարսափելի քառյակի» հանգիստ ամառ չեք ունենա, գիշերները սարսափ երազներից քրտնաթոր, տանջված ու ահաբեկվա կթռնեք տեղերից…
Սարսափելի հրաշալի քառյակ կամ հրաշալի սարսափելի քառյակ դուք գոնե հավատում եք ձեր ասածների՞ն…»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.