Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում հյուրընկալել էինք Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհրաբյանին՝ պարզելու, թե ի՞նչ տեսքով ՀՀ-ն կանդամագրվի Մաքսային միությանը և արդյո՞ք ԼՂՀ խնդիրը կարող է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի՝ Եվրասիական միությանն ինտեգրվելու ճանապարհին:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀՀ-ը, որ սեպտեմբերի 3-ին հրաժարվեց Եվրամիությանը միանալուն, Ռուսաստանի ակնհայտ ճնշումների պատճառով էր:
«Մենք ՄՄ-ին չենք կարող անդամակցել, քանի որ պետք է այլ անդամների հետ ևս համագործակցենք, ինչը մեր գրպանին հասու չէ, իսկ եթե սա շրջանցենք կդառնանք ԵՄ-ի անդամ,բայց տեսանք նաև, որ Աստանայում էլ դա տեղի չի ունենա,քանի որ Նազարբաևը ստորացրեց ՀՀ-ին և չստացավ պատասխան: Ու՞ր ենք հասել, որ Սովետական միության մի մնացուկ նման քայլերի դիմի: Նախագահն ասաց միայն, որ տհաճ էր, բայց սա հարցի գեղարվեստական մոտեցումն է միայն, բացի այդ՝ կռվից հետո բռունցքներ չեն ճոճում»,-ընդգծեց բանախոսը:
Մեհրաբյանը նշեց, որ երեկվա Ռիչարդ Մորնինգսթարի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը կդառնա գլխավոր գազամատակարարներից մեկը, արդեն իսկ մեծ վտանգ է ներկայացնում:
«Կարծում եմ, որ Հայաստանը թևակոխել է վտանգավոր ժամանակաշրջան, հայի շահն այսօր անտեր է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ձեռքում վերածվել է գործիքի»,- ավելացրեց նա:
Ըստ Մեհրաբյանի՝ ՄՄ Հայաստանը լավագույն դեպքում մտնելու է երկրորդ լիգայում լինելու կարգավիճակում , իսկ դա, բանախոսի հավաստիացմամբ, նշանակում է, որ ՌԴ-ին կտրվի Հայաստանի և Ղարաբաղի սահմանագծի վերահսկողությունը:
«Այսօր Հայաստանին Ռուսաստանը թրաֆիքինգի է ենթարկում դեպի ԵՄ և շուտով Հայաստան-Վրաստան սահմանագիծը կվերածվի Վրաստան-Ռուսաստան սահմանագծի,և Ղարաբաղի հետ հաղորդակցությունը կբարդանա»:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այսօր չկա մի հարց, որտեղ համընկնում են Հայաստանի և Ռուսաստանի շահերը: «Հայաստանին պետք է կասեցնել արտագաղթը, բայց Ռուսաստանը խրարուսում է դա, այսօր մեզ պետք է , որ Ադրբեջանին զենք չվաճառվի, բայց Ռուսաստանը վաճառում է՝ ասելով, որ բիզնես է:Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա թրաֆիքնգն էլ է բիզնես, նարկոբարոնությունն էլ է բիզնես»:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե ինչպե՞ս պետք է պայքարենք, բանախոսն ասաց. «Ցավոք սրտի, այսօր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք կապ չունեն պետության խնդիրների լուծման հետ: ՀՀ քաղաքացիները պետք է վերցնեն պետության ճակատագիրը իրենց ձեռքը:Պետք է հստակ ներկայացվի ներքին և արտաքին քաղաքական օրակարգ»:
Որևէ կոնկրետ անուններ նշելուց վերջինս հրաժարվեց և հավելեց, որ ժամանակն է,որ քաղաքացիները սթափվեն և պետությունը չտանեն դեպի անդունդ:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.