Մեկ տարուց ավելի է խոսակցություններ են պտտվում Հաշմանդամների հիմնախնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մասին: «Հայկական Վարկած»-ը զրուցեց Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանի հետ:
-Տիկին Բեժանյան, տեղեկություն ունենք, որ հաշմանդամների հետ աշխատանքային պայմանագրերում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, ի՞նչ նոր աշխատանքային ծրագրեր են նախատեսվում այս խմբի մարդկանց համար:
-2013 թ-ին ընդունվել է զբաղվածության մասին նոր օրենք, որով ունենք մի շարք փոփոխություններ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարգավորման հետ:
Նախ և առաջ հաշմանդամություն ունեցող անձը ստանում է գործազուրկի կարգավիճակ՝ ի տարբերություն նախորդ օրենքի, և հավասարապես օգտվում է զբաղվածության կարգավորման բոլոր պետական ծրագրերից: Նոր օրենքով ներդրվել է քվոտավորման մեխանիզմ, այսինքն՝ գործատուների առջև պայման է դրվում 100-ից ավել աշխատող ունենալու դեպքում պետական կազմակերպություններում մինչև 3% (այդ 100-ից) ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ մասնավոր կազմակերպություններում՝ մինչև 1%:
Այս օրենքը կկիրառվի 2015թ-ից պետական կառույցներում, իսկ 2016թ-ից՝ մասնավոր կառույցներում:
Նոր օրենսդրությամբ ունենք նաև ուղեկցողի ինստիտուտի ներդրման առաջին փորձը:
Նոր օրենքով որոշակի փոփոխություններ է կատարվել նաև մինչ այդ իրականացվող ծրագրերի մեջ և ներդրվել են նոր փորձարկվող ծրագրեր: Ծրագրերի ներդրման պայմանը հետևյալն է.եթե մեկ տարվա ընթացքում ունենանք բավարարող արդյունքներ, ապա հետագայում ևս կշարունակեն մնալ որպես զբաղվածության հիմնական ծրագրեր:
Ներկայացնենք այդ նոր ծրագրերը առանձին-առանձին.
1.Մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագիր.
Ծրագրի նպատակն է ներգրավել հաշմանդամին աշխատաշուկա և նրան մրցունակ դարձնել
2.Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին.
Եթե մենք նախկինում կարողանում էինք առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար պայմանագիր կնքել գործատուի հետ, ապա այժմ փոփոխություններ են արվել և բոլոր անմրցունակ անձանց համար պայման է դրվել, որ պայմանագիր կնքվի 6 ամիս ժամկետով, սակայն գործատուն պարտավոր է ծրագրի ավարտից հետո 1 տարի նրան պահել աշխատանքի մեջ:Այս ծրագրում լրացուցիչ սահմանվել է ուղեկցողի անհրաժեշտությունը այն անձանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Նրանց վճարվելու է նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով: Ծրագիրը ուժի մեջ կմտնի մինչև հունիսի 15-ը:
3.Աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիր.
Ծրագիրը ևս հնարավորություն է տալիս աշխատանքային փորձ չունեցող երիտասարդին մինչև 3 ամիս տևողությամբ պրակտիկա անցնել գործատուի մոտ: Ծրագրի շրջանակներում վճարվում է գործազուրկին նվազագույն ամսեկան աշխատավարձի չափով, և վարձատրվում է նաև այն մասնագետը, որը դասավանդում է պրակտիկանտին:
4.Այլ վայր աշխատանքի տեղավորման ծրագիր.
Մարզերում մենք ունենում ենք բազմաթիվ աշխատատեղեր, որոնք շատ դժվարությամբ են լրացվում: Կարգում սահմանված է, որ եթե աշխատատեղը մեկ ամիս թափուր է մնում, ապա կարող ենք տեղափոխել մասնագետ այլ վայրից: Իհարկե, մասնագետի հետ հոգում ենք նաև մի շարք ծախսեր: Վճարվում է միանվագ գումար՝ նվազագույն աշխատավարձի չափի եռապատիկը:
5.Միանվագ փոխհատուցում գործատուին՝ աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով.
Մենք գործատուին վճարում ենք 200.000 դրամ միանվագ գումար և առաջարկում ենք որոշակի հմտությունների պակաս ունեցող անձանց վերցնել աշխատանքի և պայման է դրվում, որ առնվազն մեկ տարի այդ անձը պետք է աշխատի տվյալ աշխատավայրում: Այս ծրագրին զուգահեռ հաշմանդամների համար մենք կարող ենք իրականացնել աշխատատեղերի հարմարեցում:Եթե գործատուն պատրաստ է ընդունել աշխատանքի սայլակավոր հաշմանդամին, բայց աշխատավայրը չունի համապատասխան թեքահարթակ, ապա ծրագրի շրջանակներում մենք կարող ենք կառուցել դա: Ծրագրի շրջանակներում սահմանված է մինչև 500.000 դրամ:
6.Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցման ծրագիր.
Այս ծրագրի շրջանակներում մոտ 1 մլն դրամ է տրամադրվում այն անմրցունակ անձանց, ովքեր ցանկություն ունեն հիմնել սեփական բիզնես: Սա ևս փորձարկվող ծրագիր է:
7.Աջակցություն աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար.
Այն դեպքերում, երբ Զբաղվածության պետական ծառայությունը չի կարողանում իր ծրագրերի շրջանակներում անձին տեղավորել աշխատանքի, կարող է ուղղորդել աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպություններ: Յուրաքանչյուր անձի համար այդ կազմակերպություններին տրամադրվում է 100.000 դրամ, սակայն այն պայմանով, որ անձը կտեղավորվի աշխատանքի և 1 տարի կաշխատի:
8.Գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման ծրագիր.
Այս ծրագիրը տրվում է աշխատանք փնտրողներին, որպեսզի իրենք սեփական աշխատանք փնտրելու պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: Գործազուրկի յուրաքանչյուր այցելության համար Գործատուին տրամադրվում է 200.000 դրամ: Այս ծրագրից մեկ անձը կարող է օգտվել 3 ամիս: Գումարը տրվում է Զբաղվածության կենտրոնի տրված ուղեգրի պատասխանը ներկայացնելու պայմանով:
Կա մի հետաքրքիր ծրագիր ևս՝ «Աշխատանքի տոնավաճառ», որի շրջանակներում հավաքվում են շատ գործարար մարդիկ և գործազուրկներ: Վերջիններս հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ, գործատուները՝ տեսնել գործազուրկների ներկայացրած աշխատանքները և ինչու չէ վերջիններս կարող են նաև ստանալ աշխատանքի առաջարկներ:
Հաշմանդամները, բողոքում են տրանսպորտի անհասանելիության վերաբերյալ: Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում այս խնդրի լուծման համար
Այո, սա շատ լուրջ խնդիր է: Եթե գործատուն պատրաստակամ է ընդունել հաշմանդամին, բայց վերջինս չի կարողանում հասնել աշխատավայր, ապա մենք բնականաբար արդյունք չենք ունենում, սակայն այս խնդիրը Զբաղվածության կենտրոնինը չէ: Տրանսպորտի նախարարության ծրագրերի շրջանակներում պետք է լինեն պարտավորություններ այս խմբի համար:
Տիկին Բեժանյանն ավելացրեց նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները բազմազան են, և ամեն տարի մշակվում են նոր ծրագրեր խնդիրների կարգավորման համար:
Հ.Գ. Սակայն ակնհայտ է, որ հաշմանդամների խնդիրները մեր երկրում չափազանց դանդաղ են կարգավորվում:
Մարիանա Պետրոսյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.