ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխություններով: Մասնավորապես, վերահաստատվել է այն դրույթը, որ կրթական, այդ թվում՝ բժշկական մասնագիտական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր գործունեության թույլտվությունը պետք է ստանա ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Որոշման ընդունման նպատակը կրթության ոլորտի միասնական պետական քաղաքականության, արտոնագրի պայմանների ու պահանջների պահպանման միասնական վերահսկման մեխանիզմների ապահովումն է:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, «Գույք ամրացնելու մասին» որոշմամբ գործադիրը Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների միջև կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրերի փոխառության համաձայնագրերով 2006 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված սարքավորումը և գույքն ամրացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
Կառավարության որոշմամբ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված երկու թեթև մարդատար ավտոմեքենաները հետ են վերցվել և ամրացվել Արագածոտնի և Արմավիրի մարզպետարանների աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին՝ դրանց աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով:
Գործադիրը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությունը տարածքով ապահովելու նպատակով «Հայարդնախագիծ» ԲԲԸ-ից 2014թ. հունիսի 1-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալել 2 հազար 150 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք:
Նիստում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար է հատկացվել պահուստային ֆոնդից, որով ավարտին է հասցվելու Արմավիրի մարզի Մեծամորի N 2 ավագ դպրոցի և մի շարք այլ կրթօջախների, Երևանի Ա. Խաչատրյանի և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանների տանիքների նորոգման աշխատանքը:
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ-ն միացնել «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին՝ վերջինիս փոխանցելով առաջինի իրավունքներն ու պարտականությունները:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.