ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի փետրվարի 28-ին Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյանները հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին` 2014 թվականի փետրվարի 26-ին քաղաքացի Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ նրանցից տեղեկություններ ճշտելու և բացատրություն վերցնելու նպատակով:
Նույն օրը` ժամը 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանը Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ Արսեն Հայրապետյանից տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանության բաժնի աշխատասենյակում բռնություն է կիրառել նրա նկատմամբ:
Վերոհիշյալ նպատակով Արսեն Հայրապետյանի նկատմամբ բռնություն է գործադրել նաև ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանը: Այնուհետև Արսեն Հայրապետյանը տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի մեկ այլ աշխատասենյակ, որտեղ Ա. Թաթոսյանը վերստին նրանից տեղեկություններ կորզելու նպատակով իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածքներ:
2014 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Արտյոմ Թաթոսյանը, Վարդ Գրիգորյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկություններ են ցանկացել կորզել նաև Գնել Հայրապետյանից, ում նկատմամբ ևս վերջիններս բռնություն են գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Գրիգորյանն Արսեն Հայրապետյանին սպառնացել է, որ Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ չհայտնելու դեպքում թույլ չի տա գնալ տուն:
Տեղեկություններ կորզելու նպատակով Վ. Գրիգորյանը, առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության, Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյաններին տևական ժամանակով ապօրինի պահել է անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանին, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանին և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ասենք, որ մինչդատական վարույթում Արտյոմ Թաթոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, իսկ Վարդ Գրիգորյանի և Կարեն Հարությունյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.