Ի՞նչ է արվել նախորդ տարվա բյուջեն կատարելու համար, ինչպե՞ս է կատարվել, ի՞նչը չի կատարվել և ի՞նչն է գերակատարվել… Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները տեղ են գտել 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ, որը երեկ, այսօր և հինգշաբթի ԱԺ մշտական հանձնաժողովներին կներկայացնեն կառավարության անդամները:
Այս հոդվածում չենք անդրադառնա նրան, թե որ պատգամավորը կառավարության որ անդամին ինչ սուր հարց տվեց, և ինչ պատասխան ստացավ կամ չստացավ: Միայն կներկայացնենք բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ տեղ գտած որոշ կարևոր թվեր, որոնք խոսում են մեր տնտեսության վիճակի մասին: Տվյալները բերված են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից պատրաստված ամփոփ նկարագրի համաձայն:
2013 թ. Հայաստանի տնտեսությունը շարունակել է զարգանալ, բայց ավելի դանդաղ տեմպերով, քան 2012-ին: 2013 թ. Հայաստանի տնտեսական աՃը կազմել է 3,5%, տարեկան միջին գնաճը կազմել է 5.8%: Բյուջեի եկամուտները անվանական 13,2%, իսկ ծախսերը՝ 13,6% աճ են գրանցել:
Այժմ ավելի մանրամասն:
Տնտեսական աճին ամենաշատը` 2,3% -ով նպաստել է ծառայությունների ճյուղը, իսկ գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերը նպաստել են տնտեսական աճին 1,6 և 0,8 տոկոսային կետերով: Եթե ավելի մանրամասնենք, ապա 2013 թ. գյուղատնտեսությունը աճել է 7,1%-ով, այդ թվում՝ բուսաբուծությունը՝ 6,6%-ով, անասնաբուծությունը՝ 7,8%-ով (կաթի արտադրությունը՝ 6,3%, իսկ մսինը՝ 12.7% աճերով), ձկնաբուծությունն ամենամեծ աճն է գրանցել՝ 1,3 անգամ: Արդյունաբերությունը աճել է 6,8%-ով՝ հիմնականում մշակող արդյունաբերության՝ 7,7% աճի շնորհիվ: Խմիչքների արտադրությունն աճել է 17,9%-ով, հիմնային մետաղների արտադրությունը՝ 9,2%-ով, ծխախոտի արտադրությունը՝ 19,6%-ով: Զգալիորեն աճել են կառավարության առաջնահերթություն հռչակած ուղղությունները՝ դեղագործությունը՝ 29,9 %-ով, ոսկերչական արտադրատեսակները՝ 15%-ով:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.