Այսօր՝ մայիսի 22-ին, ծեծկռտուք և կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք մտնող ճանապարհահատվածի, Աբովյան քաղաքի անունը կրող քարե ցուցանակի հարևանությամբ գործող բենզալցակայանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի, քննչական բաժնի պետ Մելքոնյանի և Կոտայքի բաժնի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձագետը, ոստիկաններն էլ փնտրում են հրազենից արձակված կրակված պարկուճներ: Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պահպանակը (պրեդախրանիտելը ):
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է կանչվել Բալահովիտի գյուղապետը և քիչ առաջ քննչական բաժնի պետի հանձնարարականով մի հոգու տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծեծկռտուքից առաջ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենանյով, ինչ որ անձիք մոտեցել են բենզալցակայանին, ծեծի ենթարկել 2 հոգու, որից հետո դիմել են փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.