«Ես իմ խոսքում որևէ կերպ չեմ արժեզրկել թե Արթուր Ջավադյանին, թե ԿԲ այլ պրոֆեսիոնալների մասնագիտական փորձն ու ունակությունը։ Ավելին՝ նույն Արթուր Ջավադյանը ոչ միայն հրաշալի մարդ է, այլև տարիների ընթացքում իր ձեռք բերած փորձն ու գիտելիքները կարող է հրաշալի օգտագործել։ Առաջիկայում դեռ առիթ կլինի, ու կարծում եմ՝ երկխոսության մեջ կհասնենք ճշմարտության բացահայտմանը։ Նաև՝ շնորհավորում եմ Արթուր Ջավադյանին», – «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ունեք Արթուր Ջավադյանի դեմ, այսպես արձագանքեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Բանն այն է, որ նախօրեին ԿԲ-ի հաշվետվության ներկայացման և ԿԲ նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավորն իր ելույթում հակադարձելով Արթուր Ջավադյանին՝ ասել էր, որ կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը հնարավոր չէ վերականգնել, քանի որ ՍԴ-ն այն հակասահմանադրական է ճանաչել։ «Ինչո՞ւ եք անընդհատ այստեղից պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի, և ցանկացած փաստաթուղթ, որն իր մեջ կպարունակի նման արտահայտություն, նշանակում է գնալ հակառակ ՍԴ որոշման, ինչո՞ւ եք նորից կրքեր լարում, չի կարելի», – ասել էր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի կրքոտ դիտարկումները, մեր տեղեկություններով, վիրավորել են ԿԲ նախագահին, և վերջինս «մեսիջներ» է փոխանցել պատգամավորին՝ իրեն ուղղված անձնական հանդիմանանքի համար։ «Առավոտի» դիտարկմանն արձագանքելով՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ իր դիտարկումներն անձնական հարթությունում չեն, ինքը խոսել է համակարգային խնդիրների մասին:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.