Հանրապետական հանրահայտ գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ինչպես նաև Մհեր Սեդրակյանը շարունակում են մնալ արտոնյալ և օգտվել ոչ օրինական կարգով իրենց ընձեռված արտոնություններից։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստացած «դաբրոն» գործում է նաև Գալուստ Սահակյանի օրոք։
Խոսքը վերջիններիս ավտոմեքենաների՝ ԱԺ տարածք մուտք գործելու մասին է։ Բանն այն է, որ Ազգային ժողովի դարպասներից ներս կարող են մտնել միայն ԱԺ այն պատգամավորների մեքենաները, որոնց օրենքով սահմանված կարգով հատկացվում է ծառայողական պետհամարանիշ, սակայն ոչ թե օօ 11 սերիայով, որից օրենքով հասնում է բոլոր պատգամավորներին, այլ օօ 01 սերիայով, որոնցից, ծառայողական ավտոմեքենայի հետ մեկտեղ, տրամադրվում է միայն ԱԺ աշխատակազմի անդամներին, խորհրդարանական խմբակցություններին և հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին։
Այդպիսի պետհամարանիշով (XXX օօ 01) ծառայողական ավտոմեքենաները կարող են մուտք գործել ԱԺ դարպասներից ներս և կայանել շենքի մոտ, մյուսներին արգելված է։ Սակայն Մանվել Գրիգորյանին ու Մհեր Սեդրակյանին արտոնյալ կարգով հատկացված է օօ 01-ով համարանիշ, և նրանց մեքենաներն ազատ ելումուտ ունեն ԱԺ տարածք, այն դեպքում, երբ նրանք շարքային պատգամավորներ են՝ ոչ խմբակցության ղեկավար են, ոչ էլ որևէ հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ։
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, մեծահոգություն է արել ու «ընծայել» է նրանց այդ պետհամարանիշները, Գալուստ Գրիգորիչն էլ շարունակել է անօրինական ավանդույթը:
Հրապարակ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.