Այսօր Ազգային ժողովում շարունակվեց «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա անդրադարձավ նաև Արցախյան ազատամարտի մասնակիցների իրական թվին՝ առաջարկելով հաշվառում իրականացնել և պարզել, թե ովքեր են իրականում մասնակցել ազատամարտին:
«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց պատգամավորը՝ նշելով այն խնդիրների մասին, որոնք հուզում են նաև հասարակությանը.
«1994թ.-ին ավարտվել է Արցախյան ազատամարտը, և մենք ունենք մի իրավիճակ, երբ ակնհայտորեն ազատագրական պայքարի մասնակիցների թիվն ուռճացված է: Այսօր առնվազն հազարավոր մարդիկ գրանցված են իբրև ազատամարտիկ, որոնք որևէ առնչություն չեն ունեցել այդ տարիների հետ: Սա մի քանի պրոբլեմներ է ստեղծում: Առաջինն այդ մարդկանց սոցիալական, բարոյահոգեբանական հարցերը մինչև այսօր լուծված չեն, ունեն բազմաթիվ խնդիրներ, մյուս կողմից հասարակության մեջ այլասերվում է ընդհանրապես գաղափարը: Ես վարչապետին հարց տալուց կոնկրետ օրինակ բերեցի. մոտ 1000 մարդ է մասնակցել Շուշիի ազատագրմանը, բայց 4500 մարդ պարգևատրվել է Շուշիի ազատագրման մեդալով:
Արդեն անցել է 20 տարի, ինչ որ ժամանակ պիտի կանգ առնենք և փորձենք գոնե վավերագրերի, վկայությունների, արխիվների հիման վրա մաքրել այս ուռճացված ցանկը, բերել խելամիտ թվաքանակի, որը թեև իդեալական չի լինի, բայց իրականությանը մոտ կլինի: Այդ պարագայում հասարակության համար ավելի հեշտ կլինի գնահատել ու արժևորել այդ մարդկանց, նաև նրանց սոցիալական ու բարոյահոգեբանական խնդիրները լուծել: Այլապես, եթե ես տեսնում եմ մեկին, ով առնչություն չի ունեցել, բայց այսօր ներկայանում է որպես ազատամարտի փառապանծ մասնակից, ես զզվում եմ և այդ մարդուց, և ընդհանրապես ինձ մոտ կասկած է առաջացնում, թե ով է իրական մասնակիցը: Կարծում եմ, որ սա հասարակության համար կարևոր խնդիր է, և պետությունն ուղղակի պարտավոր է իրական հաշվառում ու վերլուծություն իրականացնել, գալ մոտավորապես ճիշտ թվի և կոնկրետ մարդկանց: Դրանք մեխանիզներ են, որոնք կարելի է քննարկել. դա կլինի հանձնաժողով կամ արխիվային նյութերի ուսումնասիրություն, վկայությունների վրա հիմնված փաստեր, ի վերջո, ինչ արվել է, ինչ-որ հիմք պետք է լինի: Կարելի է դրանք հանել և տեսնել, թե այդ վկայությունները որտեղից են, այդ ջոկատներում ովքեր են եղել, փառք Աստծո, այդ մարդիկ դեռևս ապրում են: Թեև 20 տարի է անցել, բավականին բարդ է, բայց վստահ եմ, որ ցանկության դեպքում հաշվառում հնարավոր է իրականացնել, և Արցախյան ազատամարտի մասնակիցների թիվը մի քանի անգամ կկրճատվի»:
Մարինե Ամիրյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.