Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է:
Եվրոպայում մայիսի հինգը նշվում է որպես Անկախ կյանքի եվրոպական օր. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ունիսոն ՀԿ» գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը և հավելեց, որ այս տարի Եվրոպայում օրը նշվում է «Ոչ հաշմանդամների ծրագրերի կրճատմանը» կարգախոսով:
Անդրադառնալով աշխատավարձի մասնակի փախհատուցման ծրագրին, համաձայն որի՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին երկու տարով է տրամադրվում աշխատանք, բանախոսը նշեց, որ հունվարից զբաղվածության մասին նոր օրենքը մտել է ուժի մեջ, և 2 տարի աշխատանքային պայմանագիրը դարձել է ընդամենը 6 ամիս:
«Այդ ցանցի մեջ նույնիսկ հաշմանդամ բառը չկա, քանի որ մենք քարոզում ենք իրավահավասարություն և ուզում ենք, որ անձը չզգա իր վիճակի ծանրությունը: Սակայն դեռևս դա բավականին դժվար է, և պետության, և հասարակության կողմից դժվար ընկալելի: Երկու տարվա մեջ մարդը ձեռք է բերում աշխատանքային հմտություններ և դառնում է մրցունակ, և այլ գործատուներ նույնպես կարող են աշխատանք տալ տվյալ անձին: Դա հնարավոր չէ ապահովել 6 ամսվա ընթացքում»,-նշեց Արմեն Ալավերդյանը:
«Ունիսոն ՀԿ» հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանն էլ ավելացրեց, որ հնում հաշմանդամների բոլոր խմբերը մտնում էին փոխհատուցման ծրագրերի մեջ, սակայն այժմ միայն առաջին խմբի հաշմանդամներն են օգտվում այդ ծրագրի ընձեռած հնարավորություններից:
«Ստեղծվել է մի ծրագիր, որը օգնական է տրամադրում այն հաշմանդամներին, ովքեր նման ծառայության կարիք ունեն, բայց եթե արտասահմանում տալիս են անժամկետ, մեզ մոտ՝ 6 ամսով է. ի՞նչ է 6 ամիս հետո, հաշմանդամն այլևս օգնականի կարիք չի՞ ունենա»,-ընդգծեց Մարիաննա Չալիկյանը:
Արմեն Ալավերդյանը նշեց նաև, որ չնայած փողոցներում կառուցել են հատուկ թեքահարթակներ հաշմանդամների համար, այնուհանդերձ, հասարակական տրանսպորտը Հայաստանում հասանելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Մարիանա Պետրոսյան
- 13:10Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.