Քաղաքական և բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության 50 տոկոսը։
Երբ Արսենյանին հարցրեցինք՝ ճի՞շտ են այս տեղեկությունները, նա պատասխանեց. «Չկա նման բան»։ Այդուհանդերձ, նույն շրջանակները, ի դեպ՝ նաև «Ջերմուկ գրուպի» աշխատակիցները, նշում են, թե Արսենյանին նեղում են բիզնեսում, և նա անգամ իր ընտանիքին է Հայաստանից Գերմանիա տեղափոխվել։ Սույն տեղեկությունը ևս ՀՀԿ-ական պատգամավորը երեկ հերքեց։
Մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվել էր, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ձեռք էր բերել նաև «Պեպսի-կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ և Հարավային Կովկասում «Պեպսի-կոլայի» կառավարման իրավունքը։ Իսկ «Պեպսի-կոլայի» վաճառքը ՀՀ-ում կենտրոնացած էր Արսենյանի ձեռքում։ Երեկ, երբ նրան հարցրեցինք՝ Ճի՞շտ են սույն տեղեկությունները, նա, նախ, պատասխանեց. «Պեպսիի հետ ես կապ չունեմ»։ Հիշեցմանը՝ բայց նախկինում դուք էիք Հայաստանում իրականացնում դրա վաճառքը՝ Արսենյանը պատասխանեց. «Իմ տղան է, հիմա էլ կա»։ Սակայն Արմեն Սարգսյանը վերցրել է դրա մի մասը, այդպե՞ս է՝ հարցին պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ամբողջությամբ մերն է»։ Հիշեցնենք, բավական հաջողակ գործարար-պատգամավոր Աշոտ Արսենյանը տարիներ շարունակ համարվել է Սերժ Սարգսյանի մերձավորը, ով իր ամառային արձակուրդների մի մասը սովորաբար անցկացնում էր Արսենյանի՝ Բադեն-Բադենում գտնվող առանձնատանը»։
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.