Երեկ էլեկտրոնային կայքերում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանն է։ «ՉԻ»-ն փորձեց լուրի իսկությունը ճշտել հենց իրենից՝ АМ իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանից։
—Պարոն Մինասյան, էլեկտրոնային կայքրում լուրեր են շրջանառվում, որ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ Ստացե՞լ եք նման առաջարկ։
-Ես մեղավոր չեմ նման լուրերի շրջանառության համար։
—Հատկապես Ձեր ո՞ր արժանիքի համար կարող էր այդպիսի առաջարկ լինել. արդյո՞ք Սերժ Սարգսյանի փեսայի եղբայր լինելը բավական է նախարար դառնալու համար։
-Ես ինձ երբեք չեմ ընկալել որպես որևէ մարդու ազգական։ Իմ բոլոր աշխատանքներում կարողացել եմ հաջողությունների հասնել ինքնուրույն, առանց որևէ հովանավորության։ Իսկ իմ համեստ արժանիքները ինձ բերել են սիրված աշխատանք և բարեկեցություն։
-Ի՞նչ պիտի անեք, որ Հրայր Թովմասյանը չարեց։
-Ես երբեք չեմ պատկերացրել, որ պետք է լրացնեմ այլոց արածն ու չարածը։ Ես միշտ գիտեմ՝ ինչ կուզեի անել, որպեսզի իմ միջավայրում, իմ աշխատավայրում, իմ քաղաքում կամ երկրում թեկուզ քիչ, բայց դրական մի բան ավելանա։
-Ձեր ղեկավարած իրավաբանական գրասենյակը մշտապես բախվում է անարդարությունների հետ, որտեղ մարդիկ դիմում են տարբեր վիճահարույց հարցերով. Դուք ի՞նչ պիտի փոխեք մի համակարգում, որը ոտքից գլուխ անարդարությունների մեջ է թաղված։
-Ձեր գնահատականների հետ լիարժեք չհամաձայնելով, կարող եմ ասել, որ ես իմ փաստաբանական աշխատանքով ամեն օր մի փոքր նվազեցնում եմ անարդարությունների մասին մարդկանց պատկերացումները։ Կշարունակեմ այսպես ընկալել ու կատարել իմ գործը ապագայում ևս՝ անկախ բոլոր շրջանառվող լուրերից:
Չորրորդ ինքնիշխանություն
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.