Այս տարվա հունվարի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Նոր Խարբերդում, Երևան-Արտաշատ խճուղուն կից «Լիլի» հարսանյաց հանդիսությունների սրահում, երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Այսօր արդեն գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչություն:
Հիշեցնենք դեպքը:
Դեպքից վեց տարի է անցել, բայց ժամանակը չէր բուժում վերքերը: Վրեժ Հովհաննիսյանի ազգականներն այս ամբողջ ընթացում չէին էլ թաքցրել վրեժ լուծելու իրենց մտադրությունը: Քննությանը հայտնի է, մասնավորապես, որ ասվել էր այսպիսի խոսք. «Նրանք մեր լավին են տարել, մենք էլ նրանց լավին ենք տանելու»: Նկատի էին ունեցել հենց Գրիգոր Խաչատրյանին, որը ոչ միայն հեղինակություն ու հարգանք էր վայելում Այնթապում, այլև պարբերաբար օգնություն էր ցույց տվել «Արչո» մականվամբ Վրեժ Հովհաննիսյանի սպանության համար դատապարտված Կարապետ Խաչատրյանին ու նրա ընտանիքին:
Այս ընթացքում, սակայն, ձեռք բերվեցին նոր տվյալներ, ի հայտ եկան նոր կասկածյալներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի բնակիչ, 1970 թվականին ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Հարություն Ասատրյանը և Էջմիածնի բնակիչ, 1983 թվականին ծնված Արթուր Հակոբյանը: Միջոցառումներով պարզվեց, որ Գրիգոր Խաչատրյանի սպանության օրը, հունվարի 29-ին, Հարությունը Բագրատաշենի անցակետով հատել էր Հայաստանի սահմանը ժամը 20.59-ին: Արթուր Հակոբյանը նույն տեղով սահմանը հատել էր փետրվարի 1-ին, ժամը 19.59-ին: Հանրապետությունից հեռանալու հանգամանքն ավելի խորացրեց կասկածները: Պարզվեց նաև, որ սպանությանը նախորդող օրերին Արթուր Հակոբյանը հանդիպել է «Արչոյի» եղբայր Կամո Հովհաննիսյանին:
Արթուր Հակոբյանն ու Հարություն Ասատրյանը որոշ ժամանակ անց վերադառնում են Հայաստան ու նույն պահից ընկնում ոստիկանների օպերատիվ հսկողության տակ: Իսկ հանգուցալուծումը սկսվում է ապրիլի 25-ին:
Արթուր Հակոբյանը «Արչոյի» եղբայր Կամոյին հանդիպելիս նրանից ստացել էր ատրճանակ, նաև համապատասխան վճար` սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար: Հետո Հարություն Ասատրյանը, Արթուր Հակոբյանն ու Հայկ Ասատրյանը, վերջինիս անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով մի քանի օր շարունակ դարանակալում են նախ Խաչատրյանի տան, ապա նաև հանդիսությունների սրահի մոտ` ճշտում են Խաչատրյանի տեղաշարժը և ծրագրում անելիքը:
Քննչական փորձարարության ընթացքում Արթուր Հակոբյանն ու Հարություն Ասատրյանը մանրամասն ներկայացրին հունվարի 29-ին կատարվածը: Նույն մեքենայով գալիս են Այնթապ: Հայկ Ասատրյանը մեքենան կայանում է հարսանյաց սրահից քիչ հեռու և մնում մեքենայում: Հարություն Ասատրյանն ու Արթուր Հակոբյանը մոտենում են սրահին, դարանակալում ու սպասում՛: Համոզվելով, որ Գրիգոր Խաչատրյանը մնացել է մենակ, մտնում են նրա աշխատասենյակ, որտեղ էլ Հարություն Ասատրյանը, իր մոտ եղած ատրճանակով, կրակոցներ է արձակում Խաչատրյանի ուղղությամբ, ինչից հետո դիմում են փախուստի:
Նաև ձեռնարկվում են միջոցներ վենդետայի հետագա դրսևորումները կանխելու ուղղությամբ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.