Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«2014 թվականի ապրիլի 22-ին 2rd.am կայքէջը հրապարակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը շոշափել էր վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև պատասխանել էր քաղաքական օրակարգի մի քանի հրատապ խնդիրներներին վերաբերող որոշ հարցերի: Հաջորդ մի քանի օրերին, ինչպես և սպասվում էր, հարցազրույցն ակտիվորեն քննարկվում էր: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ այդ առիթով քաղաքական մեկնաբանների ու լրագրողների ճնշող մեծամասնությունը հասարակությանը ներկայացրեցին համարժեք գնահատականներ: Թեմայի շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների բնույթն ու փորձագիտական արձագանքները տալիս են բոլոր հիմքերը համոզված ասելու, որ մարդիկ ճիշտ են ընկալել բոլոր շոշափված հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի հասկանալի ու փաստարկված դիրքորոշումը:
Այժմ հարցազրույցի վերաբերյալ իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքների մասին:
Ըստ բովանդակության, այդ արձագանքները կարելի է բաժանել երկու խմբի.
1. Արձագանքներ, որոնք հանգում էին մտքին, թե սահմանադրական բարեփոխումներն այնուամենայնիվ հասարակության պահանջն է ու հասունացած անհրաժեշտություն, և այդտեղ է մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ կենսական խնդիրների լուծման բանալին:
2. Արձագանքներ, որոնք վերաբերում էին ոչ թե հարցազրուցի բովանդակությանը, այլ դրա ի հայտ գալու փաստին: Մասնավորապես, հնչեցին ուղղակի կամ անուղակի մեղադրանքներ առ այն, որ նախագահ Քոչարյանը մինչ իր տեսակետն արտահայտելը, պարտավոր էր հայտարարել մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին:
Հիմա դիտարկենք այդ արձագանքները առանձին-առանձին:
1. Եթե ծանոթանանք վերջին 4 տարվա ընթացքում տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրություններին, ապա կտեսնենք, թե որ խնդիրներն են մեր քաղաքացիները համարում ամենահրատապը: Հարցին, թե «երկրի առջև ծառացած խնդիր-ներից որո՞նք եք այս պահին համարում ամենակարևորը»՝ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը տարեցտարի պատասխանում է` գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, ինֆլյացիան, ցածր աշխատավարձը և կենսաթոշակը, ինչպես նաև կոռուպցիան: Ահա խնդիրների այն շարքը, որոնց լուծմանը մարդիկ սպասում են /իմիջիայլոց, հարցվողներից ոչ մեկը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակի Սահմանադրությունը չի հիշատակել/: Մոլորություն է կարծելը, թե այդ խնդիրների լուծումը կախված է սահմանադրական բարեփոխումներից, և չինովնիկների դեկլարատիվ հայտարարությունները ոչ մեկին հակառակը չեն համոզի: Անգամ նախկին կառավարությունը, որ մշտապես օբյեկտիվ պատճառներ էր փնտրում բոլոր անհարթությունները բացատրելու համար, չէր փորձում արդարացնել դրանք Հիմնական Օրենքի անկատարությամբ:
2. Մեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաև՝ քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում՝ ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար: Սահմանադրության 27-րդ հոդվածով էլ կարծես թե նման որևէ նախապայման չի ենթադրվում /սա ի գիտություն արդարադատության նախարարի պաշտոնակատարի/: Ավելին, այստեղ խոսքը գնում է մի մարդու կարծքի մասին, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում և տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել՝ անկախ ապագայի իր ծրագրերից:
Վերջում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները: Նա համարում է /և այդ առիթով հրապարակավ արտահայտվում/, որ իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական: Նայենք ԱՄՆ-ին ու Կանադային, կամ Ֆրանսիային ու Գերմանիային: Դրանք միանգամայն տարբեր պետական կառուցվածք ունեցող հարևան երկրներ են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նախագահական կամ խորհրդարանական հանրապետության մոդելը չի հաջողությունների ձեռքբերման վճռորոշ գործոնը: Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն: Խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրը»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.