87 տարեկան հասակում վախճանվել է հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:
Կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում:
Գարսիա Մարկեսի ծնվելուց հետո հայրը սկսում է դեղագործությամբ զբաղվել: 1929թ. հունվարին ծնողները տեղափոխվում են Սյուքր, իսկ փոքրիկ տղան մնում է Արակատակայում` մորական տատի` դոնյա Տրանքուիլինա Իգուարանի և պապի` գնդապետ Կոլոնել Նիկոլաս Ռիկարդո Մարկեսի մոտ: Ինը տարեկան էր, երբ մահացավ պապը, ինչից հետո տեղափոխվեց ծնողների մոտ` Սյուքր, ուր հայրը դեղատան սեփականատեր էր:
1940 թ.-ին 12 տարեկանում Գաբրիելը կրթաթոշակ է ստանում և սկսում սովորել Սիպակիրա քաղաքի քոլեջում:
1946 թ.-ին ծնողների դրդմամբ ընդունվում է Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանական բաժին։ Հենց այստեղ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մերսեդես Բարչա Պարդոյի հետ։ 1950 թ.-ին ժամանակից շուտ ընդհատելով ուսումը՝ որոշում է զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ:
1982 թ.-ին Գաբրիել Գարսիա Մարկեսին շնորհվում է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում «վեպերի և պատմվածքների համար, որոնցում երևակայությունը և իրականությունը միախառնվելով արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը և կոնֆլիկները»։ Մարկեսը դառնում է առաջին կոլումբիացին, որը ստանում է այս մրցանակը:
1989 թվականին բժիշկները գրողի մոտ ախտորոշում են թոքի քաղցկեղ, որը, հնարավոր է, առաջ էր եկել ծխախոտի նկատմամբ նրա մեծ հակումից (աշխատելիս նա օրական ծխում էր երեք տուփ ծխախոտ)։ Վիրահատությունից հետո՝ 1992 թ.-ին, հիվանդությունը նահանջում է։ Բայց նա դեռ շարունակում էր առողջական խնդիրներ ունենալ։
1992թ.-ին բժշկական հետազոտությունը ցույց է տալիս, որ նա ունի մեկ այլ ուռուցքային հիվանդություն, այս անգամ՝ լիմֆոմա: Հետագայում նա 2 բարդագույն վիրահատության է ենթարկվում և երկարատև բուժում ստանում ԱՄՆ-ում և Մեքսիկայում:
2012 թվականին՝ BBC World News-ը գրողի եղբոր՝ Հաիմ Գարսիա Մարկեսի միջոցով տարածում է լուրեր՝ համաձայն որոնց Գաբրիել Գարսիա Մարկեսը ծանր հիվանդ է և տառապում է ծերունական թուլամտությամբ։ «Նա խնդիրներ ունի հիշողության հետ։ Երբեմն ես լալիս եմ` հասկանալով, որ կորցնում եմ նրան», — ասում է գրողի եղբայրը և ավելացնում, որ կապված առողջական խնդիրների հետ՝ Գաբրիել Գարսիա Մարկեսն այլևս չի կարող ստեղծագործել։ Գրողի եղբայրը հավելում է, որ Մակեսը գտնվում է բավարար ֆիզիկական վիճակում և «պահպանում է իրեն հատուկ հումորի զգացումը և խանդավառությունը»:
Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Չարաբաստիկ ժամը», «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967 թ.)։
Գաբրիել Գարսիա Մարկեսի խոսքերից.
1. Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:
4. Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:
5. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
6. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:
7. Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
8. Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:
9. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
10. Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:
11. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:
12. Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
13. Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:
14. Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:
15. Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:
16. Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա վերջիվերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:
17. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:
18. Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:
19. Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։
20. Կորչում են նրանք, ովքեր ուղարկված են փորձության համար: Մնում են նրանք, ովքեր ուղարկված են ճակատագրի կողմից:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.