ՀՀ կառավարության ձևավորման գործընթացը կարող է սենսացիոն շրջադարձեր ապահովել. մասնավորապես՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից։ Կուսակցության վերնախավի ներկայացուցիչները նույնիսկ պաշտոնապես չեն բացառում նման հնարավորությունը, և ասում են, որ որոշում կկայացնեն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստում։
Պարզվում է, նման զարգացումների պատճառը Քաղաքաշինության նախարարության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։ Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, որոշել է ՕԵԿ-ից ետ վերցնել այդ պորտֆելը:
Չի բացառվում, որ նման մտադրության պատճառն այն է, որ նոր կառավարությունում պորտֆելներ ստանալու են նաև Դաշնակցության ներկայացուցիչները, և ուրեմն, գործող կոալիցիայի ներկայացուցիչները պետք է նեղ անեն, տեղ անեն։
Իսկ թե ինչո՞ւ է Աբրահամյանը որոշել հենց Քաղաքաշինության նախարարությունն առնել ՕԵԿ-ի ձեռքից, հասկանալի է։ ՕԵԿ-ական քվոտայով նշանակված գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հենց Աբրահամյանի մարդն է։ Այսինքն Աբրահամյանը չի կարող ինքն իրենից պաշտոն վերցնել։
Արմեն Երիցյանը, չնայած նախարար է դարձել ՕԵԿ քվոտայով, համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմներից։
Ամենախոցելին, ստացվում է, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն է։ Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. Թադևոսյանը համարվում է Շինանյութի Սերգեյ անունով հայտնի Սերգեյ Մանուկյանի հովանավորյալը, վերջինս էլ բավական կարևոր մարդ է «Օրինաց երկրի» համար, ու եթե ՕԵԿ-ը չկարողանա պաշտպանել իր նախարարին, կուսակցության ներսում մթնոլորտը կարող է լրջորեն խաթարվել։
Շատերը մտածում են, թե ՕԵԿ-ը բլեֆ է անում, երբ ասում է, որ դուրս կգա կոալիցիայից. ի վերջո Արթուր Բաղդասարյանը պահպանում է ԱԽՔ պաշտոնը, և մեծ է հավանականությունը, որ այս կուսակցությունը կբավարարվի առաջարկվելիք երկու պորտֆելով։ Բայց հակառակը բացառել չի կարելի:
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.