Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, խոսեց բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը: Նա նշեց, որ արդեն 2.5 տարի է՝ պետության կողմից չի ստանում աջակցություն ՝ Երևանում մեծանուն գրողի հուշարձանը կանգնեցնելու համար:
«ԱՄՆ-ից եկել եմ այդ հարցով, պետական որ դուռը բախել եմ, փակ է եղել իմ առաջ, ում հետ ուզեցել եմ զրուցել՝ նախարարներ, փոխնախարարներ, որոնք հնարավոր է և չգիտեն Սահյանին, նրանց կողմից չեմ հանդիպել աջակցության: Այս վերջերս միայն՝ մեկ շաբաթ առաջ, հեռագիր տվեցինք ՀՀ նախագահին: Երեք օր հետո, բյուրոկրատական ժանգոտ ապարատը սկսեց աշխատել՝ հրահանգը եղավ: Ես իհարկե, շատ շնորհակալ եմ նախագահին, բայց պետք է կարգադրենք, վախեցնենք, նո՞ր սկսեն տեղներից շարժվել»,-մտահոգված նշեց Նաիրի Սահյանը:
Նրա խոսքով, չնայած տարին ասվում է, թե սահյանական է, սակայն կառավարության կողմից պաշտոնապես այն չի ճանաչվել:
«Ես համոզված չեմ, որ արվելու է այն, ինչ խոսք են տվել: Եթե սիրում են պոետին, այսպիսի հանդիպումներ, երեկույթներ միշտ լինելու են, սակայն հուշարձան՝ չգիտեմ կկանգնեցվի, թե ոչ »,-ընդգծեց բանաստեղծի որդին և հավելեց, որ հույս չի կապում նաև նոր կառավարության հետ:
Ըստ նրա, նոր վարչապետը միգուցե վաղն ասի, թե իրեն չեն հրահանգել:
Ասուլիսի մյուս բանախոս «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանը հայտնեց, որ իրենց կենտրոնը երեք ուղղությամբ է զբաղվում՝ Համո Սահյանի ստեղծագործությունների տպագրությամբ, նրա ստեղծագործությունների գիտական արժևորմամբ և նրա հիշատակի հավերժացման հարցերով:
Շչորս Դավթյանի տեղեկացմամբ, բանաստեղծի 100-ամյակիկապակցությամբ՝ տպագրվել է քառահատորի երկրորդ հատորը, նաև «Ինձ բացակա չդնեք» ժողովածուի 5-րդ հրատարակությունը, իսկ ժողովածուի երրորդ հատորը, ինչպես նաև հայրենները կտպագրվեն երկու շաբաթից:
«Կառավարությունը մինչև սեպտեմբեր հանձնարարել է թանգարան հիմնել՝ Լոր գյուղում, նաև կիսանդրիներ պետք է դրվեն բանաստեղծի գերեզմանին և Լոր գյուղում: Կառավարական հանձնաժողովը խոստացել է նաև Երևանում կանգնեցնել բանաստեղծի հուշարձանը» ,-նշեց Շչորս Դավթյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.