Ապրիլի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական զորավարժության արդյունքների ամփոփումը:
Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, բարձրաստիճան զինվորականներ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն իր խոսքում փաստեց, որ զորավարժության արդյունքում ամրապնդվել են բժշկական կենտրոնի անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները: Նա ընդգծեց նաև, որ բոլոր բուժհաստատությունները պետք է պատրաստ լինեն հնարավոր պատերազմական իրավիճակի դեպքում գործելու որպես զինվորական հոսպիտալներ և կատարել առաջադրված խնդիրները:
ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն էլ, մատնանշելով զորավարժության խնդիրներն ու առանձնահատկությունները և ընդհանուր առմամբ բավարար գնահատելով զորախաղի վերջնական արդյունքը, ընդգծեց, որ բժշկական կենտրոնն ունակ է սահմանված ժամկետում բացազատվելու որպես թիկունքային հոսպիտալ` գործելով ՊՆ ենթակայության ներքո: Միևնույն ժամանակ Միքայել Հարությունյանը վերհանեց զորավարժության ընթացքում արձանագրված բացթողումները:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով զորախաղին ներգրավված անձնակազմին ակտիվ մասնակցության համար` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը փորձի փոխանակման տեսանկյունից կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը և հավաստիացրեց, որ զորավարժության խնդիրները կատարվել են բարձր մակարդակով: Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ զորախաղի արդյունքում ձևավորվել է միասնական մոդել` առաջիկայում այլ բուժհաստատություններում կիրառելու համար:
Եզրափակելով ելույթը` Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ երկու գերատեսչությունների` առողջապահության և պաշտպանության նախարարությունների հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում կլուծվեն զորավարժության ընթացքում արձանագրված բոլոր բացթողումները: Այս առումով երկու ոլորտների պատասխանուների կողմից հնչեցին մի շարք առաջարկներ:
Հանդիպումը եզրափակվեց զորավարժությանը ներգրավված մասնակիցներին, պահեստազորի բուժծառության սպաներին պաշտպանության և առողջապահության նախարարների կողմից հերթական զիվորական կոչումներ և պատվոգրեր հանձնելու արարողությամբ:
Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժության նպատակն էր ստուգել բուժհաստատության մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման պլանի իրատեսությունը` պատերազմական հնարավոր իրավիճակի դեպքում քաղաքացիական բուժհաստատությունները որպես զինվորական հոսպիտալներ բացազատելու և ՊՆ ենթակայությանը հանձնելու նպատակով:
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.