ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսեց ծնելիության վերջին տվյալների, սեռով պայմնավորված աբորտների մասին:
Նա նշեց,որ առողջապահության նախարարությունն այս միամսյակի ընթացքում շատ մեծ աշխատանքներ է կատարել: Գայանե Ավագյանի տեղեկացմամբ, այն բոլոր կանայք, որոնք ունեցել են բուժօգնության կարիք, ստացել են համապատասխան բուժում:
Նա կոչ արեց կանանց անպայման դիմել պոլիկլինիկա, ըստ իրենց տեղամասերի, և հետազոտվել:
«Կանայք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց: Շատ հաճախ հայ կինը ընտանիքում անտեսված է: Կինը չպետք է մոռանա ,որ ընտանիքի բարորությունը կախված է իրենից»,-ընդգծեց Գայանե Ավագյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ծնելիության մակարդակին: Նա նշեց, որ 90-ականների համեմատությամբ, այսօր դիտվում է ծնելիության իջեցում,սակայն վերջին տարիների միտումները հաշվի առնելով` կա որոշակի կայունություն, և ԱՊՀ երկրների համեմատությամբ՝ Հայաստանը շարունակաբար ունեցել է դրական աճ:
Գայանե Ավագյանի փոխանցմամբ, այժմ ծնելիության մակարդակն ավելի բարձր է, քան մահացությանը:
Նա մանրամասնեց, թե ինչով է պայմանավորված ծնելիության իջեցումը.
«Հետազոտվածների 25 %-ը նշել է, որ քիչ թվով երեխաներ ունենալը սոցիալ-տնտեսական գործոններով է պայմանավորված:Հիմա պահանջները մեծացել են,և գուցե, դա է պատճառը, որ շատ երեխաներ չեն ունենում:Սակայն պետք է հիշել,որ ընտանիքի ամրությունը և ապագան երեխաներն են:Այսօր Հայաստանում պտղաբերության գործակիցը ցածր է, այդ պատճառով էլ պետությունը հղիության ողջ ընթացքում կնոջ կողքին է, ինչպես նաև մինչև 7մտարեկան բուժօգնությունն անվճար է»:
Գայանե Ավագյանը մեծ խնդիր է համարում նաև սեռով պայմանավորված աբորտները:
Նրա տեղեկացմամբ, հետազության ընթացքում առանձնացվել է 3 պատճառ.
1. տղա երեխաների գերապատվությունը ընտանիքում և հասարակության մեջ.
2. փոքր թվով երեխաներ ունենալու միտումը.
3. տեխնոլոգիաները, հատկապես գերձայնային հետազոտությունը ,որը թույլ է տալիս հղիության 12 շաբաթական ժամկետում որոշել սեռը և ցանկության դեպքում դիմել հղիության ընդհատման:
«Ոչ մեկին չենք կարող մեղադրել, եթե ինքը ուզում է տղա երեխաներ ունենալ, սակայն այն չպետք է կատարվի առողջ աղջկան հեռացնելու ճանապարհով»,-նկատեց Գայանե Ավագյանը:
Վերջինս նշեց, որ եթե 2001թ-ին 100 աղջկա դիմաց 120 տղա է ծնվել, ապա այսօր՝ 114, որը նորմայից բարձր է:
Գայանե Ավագյանը հորդորեց սեռով պայմանավորված աբորտներ չանել ,քանի որ, ըստ նրա` այսօր աղջիկն ավելի ապահով սերունդ կարող է լինել, քան տղան:
Մարիանա Պետրոսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.