ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ դիմումի քննությունն ու հեռացավ խորհրդակցական սենյակ’ որոշում կայացնելու:
Թեև ընդդիմությունը շոու որակեց դատական լսումների ընթացքը, այնուամենայնիվ երեկվա ՍԴ նիստում ի ցույց դրվեց մեր երկրի պետական ապարատի ողջ թշվառությունը: ՍԴ անդամների հարցերը պարբերաբար անհարմար դրության մեջ էին գցում ՀՀԿ-ականներին. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պատասխաններն ուղղակի ծիծաղ էին առաջացնում անգամ ՍԴ անդամների մոտ:
Դատարանի հարցին, թե կարո՞ղ եք մատնանշել՝ որոնք են օրենքի այն թերությունները, որոնց մասին ասել էր ԱԺ նախագահը, պատասխանողները չկարողացան: Ստացվում է, որ մեր երկրում չկա համակարգված մոտեցում և յուրաքանչյուր պաշտոնյա խոսում է այն, ինչ խելքին փչում է՝ առանց ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելու: Իսկ մեծագույն զավեշտը ՍԴ անդամի հարցն էր, թե ո՞վ է իրավունք տվել ԿԲ-ին մեկնաբանելու ՍԴ-ի կայացրած որոշումը՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասով: ԿԲ փոխնախագահը կմկմաց, թե դա ենթադրություն էր՝ իրավիճակը կարգավորելու համար: Հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու համակարգի համար, Ներսես Երիցյանը պատասխանեց. «Ես անձամբ պատասխանատու եմ իմ ասածների համար»: Ասել է թե՝ ՀՀ Կառավարության անունից հանդես եկողներն արդեն խուսափում են համակարգի համար ամբողջական պատասխանատվություն կրել: Այսքանից հետո աբսուրդ կլինի պատասխանատվություն ակնկալել նրանց գործողությունների համար 20-30 տարի անց, երբ այսօրվա երիտասարդները թոշակառու դառնան:
Ժողովուրդ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.