Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2013թ. զեկույցը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործունեության վերաբերյալ։
Ոլորտում առկա որոշ թերություններ ու խնդիրներ՝
— Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին:
— Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում՝ լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության և շրջակա միջավայրի համար:
Թեև ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն դրանց թերի լինելու հետևանքով էներգետիկ կայանների ստուգումների ընթացքում առաջացել են մի շարք բարդություններ:
Չնայած հանրությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործումը, ՀԷԿ-երի կառուցումը և շահագործման վտանգները, Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ հանրային քննարկում:
Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ:
Զեկույցում արձանագրվել են նաև դրական զարգացումները՝
— 2013 թվականին ՀՀ էներգետիկայի բնագավառում տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 677 անհամապատասխանություններ ու թերություններ, որոնց վերացման համար տրվել են կարգադրագրեր, իսկ խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:
— 2013 թվականի ընթացքում ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում իրականացվել են ռիսկի վրա հիմնված բազմաթիվ ստուգումներ, որի արդյունքներով 53 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ, և խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.