Մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: Այդ կապակցությամբ զրուցեցինք դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի հետ:
Դերասանուհին համարում է, որ թատրոնն այսօր գտնվում է ընկեցիկ, անտեր վիճակում:
Պատճառներից մեկը, ըստ դերասանուհու, այն է, որ պետության կողմից թատրոնը բացարձակապես արհամարհված է. «Քանի որ մեր հաստավիզ իշխանավորները թատրոն չեն սիրում, թատրոնն էլ, բնականաբար, չի կարող ավելին ստեղծել, քան ստեղծում է»,- գտնում է նա:
Մյուս պատճառը Կարինե Ջանջուղազյանը կապում է թատերական ինստիտուտի ուսուցման որակի հետ. «Չեմ կարծում, որ ժամանակակից դերասանները ստացել են բավարար կրթություն, որովհետև դերասանը կարող է ունենալ տաղանդ, սակայն դա բավարար չէ լիարժեք արտիստ կոչվելու համար, դերասանը երեք պայման է՝ հոգի, մարմին և ինտելեկտ: Կրթությունը պարտադիր պայման է, սակայն այն ինչ-որ տեսնում եմ երիտասարդների մեջ տպավորությունս այնպիսին է, որ նրանք ակումբագրադարանային միջին կարգի կրթություն են ստանում»:
Կարևոր պատճառ է դերասանուհին համարում այն, որ մեր հասարակությունը չունի թատրոն հաճախող մարդկային որակ. «Այսօր, փաստորեն, մեր ժողովրդի 10 տոկոսն է, որ ունի ինտելեկտուալ կարողություն, քաջություն՝ հաճախելու թատրոն, ինքնամերկացվելու, ինքնաճանաչվելու: Մեր ժողովրդի մեջ մնացել է այն խավը, որի համար դերասանն ընդամենը մեյմունություն, կամ ինչ-որ ուրախացնող գործողություն անող արարածն է»:
Այն դիտարկմանը, թե սերիալները հնարավոր է կապ ունենան թատրոնի հաճախելիության հետ, քանի որ, ինչպես գիտենք, դերասաններից շատերն այսօր եթերում են, Կարինե Ջանջուղազյանը պատասխանեց.
«Սերիալներ կարելի է լավ անել, փառք Աստծո, սերիալներն ունեն փող, լավ տեխնիկա, բայց չգիտես ինչու, ամեն ինչ արվում է շատ վատ, որովհետև չկա արվեստագետների մակարդակը, չկա համապատասխան քաղաքականություն, չկա համապատասխան գերատեսչությունների պահանջը՝ ստեղծելու արվեստ: Կա կինո, կա թատրոն, կա հեռուստատեսություն, սակայն այդ ամեն ինչից վերացված է արվեստ բառը, մի տեսակ դուրս է մղվել»:
Նրա խոսքով, այսօր չկա մի ներկայացում, որ հնչեղություն ունենա, ցնցում առաջացնի:
«Ինքս այսօր չեմ հաճախում թատրոն, քանի որ աղմուկ հանած ներկայացման մասին դեռևս չեմ լսել: Չկա այնպիսի ներկայացում, որ լսեմ դրա մասին՝ ուզենամ գնալ թատրոն»,-ընդգծեց դերասանուհին՝ կարծիք հայտնելով, որ այսօր թատրոնները լցված են վիրավորված դերասաններով և հասարակության պահանջներն էլ այն չեն, ինչը վայել է կիրթ հասարակությանը:
Անդրադառնալով, երեկ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցած միջադեպին, երբ ներկայացումն ընդհատվել էր՝դերասաններից մեկի և դպրոցականների միջև ծագած վիճաբանության հետևանքով, Կարինե Ջանջուղազյանը նշեց.
«Բավարար ինֆորմացիա չունեմ՝ ինչն ինչպես է եղել, ներկայացումը չեմ տեսել, որ գնահատեմ, բայց ինքնին երևույթը շատ տգեղ է, երևույթը ցույց է տալիս մեր ժողովրդի կեսնամակարդակը, վերաբերմունքը թատրոնին, արվեստագետին, մտավորականին, ստացվում է՝ մեր ժողովուրդն էլ հոգու կարիք չունի»:
Լուծումներն, ըստ դերասանուհու, շատ են ու տարբեր. «Դրանցից մեկը՝ այսօրվա իշխանությունը պետք է իր տեղը զիջի կիրթ, գեղեցիկով լցված, մտքով, հոգով կուշտ մարդկանց: Ես շատ կուզենայի, որ թատերական ինստիտուտի մակարդակը փոխվեր, կցանկանայի նաև երիտասարդներին մեծ տեղ տային, որովհետև այսօր քայլել հին մտքերով և հին փորձառությամբ, շատ ծիծաղելի է, աշխարհին չես զարմացնի, այսօր էքսպերիմենտներ են հարկավոր, որոնք կարող են անել միայն երիտասարդները: Գիտեմ, որ ասում եմ բաներ, որոնք ուտոպիա են: Ես ինքս հոգնել եմ ամեն ինչից, ես մի քիչ անհույս արվեստագետ եմ, չեմ հավատում, որ հնարավոր է վերադարձնել այն հանդիսատեսին, որն իսկապես համարվում է թատրոն հաճախող»:
Աննա Սարգսյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.