Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
— Կտակի մեջ կարո՞ղ է նշվել մահացած անձի անունը որպես ժառանգորդ։ Եվ արդյո՞ք նրա երեխաները կարող են հանդիսանալ որպես ժառանգորդներ։
Արթուր Ադամյան, ք. Էջմիածին
— Պատասխանելով Ձեր հարցին տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց: Նույն օրենսգրքի 1192 հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Նույն հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:
Համաձայն օրենսգրքի 1190-րդ հոդվածի՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Քաղաքացիաիրավական հարաբերությունների սկզբուքների համաձայն և օրենսգրքի 20-րդ հոդվածի ուժով՝ քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
Հոդվածների համակցությունից հետևում է, որ կտակի կազման պահին մահացած մարդու անուն նշելը նշանակում է, որ առկա է կտակի վավերության խնդիր մահացածի մասով, քանի որ, 1190 հոդվածի ուժով ինչպես նաև իրավունակությամբ օժտված չլինելու փաստով ահնար է մահացածի կողմից ժառանգության ընդունումը, այս հանգամանքը բացառում է նաև մահացածի ժառանգների կողմից մահացածին կտակված ժառանգությունը ստանալը:
— Քաղաքացու հեռախոսազանգերն ապօրինի գաղտնալսելու դեպքում, երբ չկա համապատասխան մարմինի որոշումը, կարող են արդյոք այդ նյութերը դատավարության ժամանակ օգտագործվել որպես ապացույց, թե ՝ոչ:
Ն. Խուդավերդյան, ք. Երևան
— Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռախոսագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Ըստ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 4րդ մասի՝ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ:
Ըստ ՀՀ քրեական դատավարության 105-րդ հոդվածի 2-րդ մասի, եթե ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենքով որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին՝ օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա՝ համարվում են, որպես ապացույց չթույլատրվող նյութեր:
Նման դեպքում ձեռք բերված ապացույցները համարվում են անթույլատրելի և այն դատավարության ժամանակ որպես ապացույց չեն կարող օգտագործվել:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.