Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բոլոր պետությունները` բնականաբար հատկապես հետխորհրդային, պետք անպայմանորեն Ուկրաինական դեպքերից, բողոքի ցույցերից, իշխանափոխությունից դասեր քաղեն…Եթե դասեր չքաղեն, ապա ժողովուրդը մի օր ստիպված կիջնի քոչվորների մակարդակին ու վրաններ կխփի հրապարակներում…Կսկսի ամբոխավարությունը, ծեծն ու ջարդը, բարիկադներն ու թշնամանքը…
Իսկ դասեր առնել, հետևություններ անել անշուշտ պետք է: Դասեր չառնելու դեպքում հետևանքները խիստ անկանխատեսելի են կամ շատ որոշակի… «Էկզոտիկ», ծիծաղաշարժ, հողից, իրական կյանքից կտրված` երկնքում սավառնողի, իրավիճակն իրենց ծառայողական մեքենայի, աշխատասենյակի պատուհանից գնահատողների հարցազրույցներին պետք է վերջ տալ: Եկել է իրոք լրջանալու ու գործելու ժամանակաշրջանը, այլապես շատ ուշ կլինի: Ժամանակն է ի վերջո լրջորեն պայքարել կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի, գռփող, թալանող, լկտիացած պաշտոնյաների դեմ: Ի վերջո ժողովրդի ու պետության մասին է պետք մտածել…
Կուտակային ֆոնդ կուտակվեց, թե ոչ` չգիտեմ…Բայց ինչ-որ էներգիա է կուտակվում` դժգոհության էներգիա, որի մի փոքր ճայթյունի դեպքում շանթ ու կայծակ կլինի…
«Շանթարգել » է պետք…Արմատական, լուրջ, խելացի, հիմնավոր ծրագրեր, տեղաշարժեր…
Ծանր հիվանդին շտապ վիրահատելը անհրաժեշտ է, սակայն եթե այդ խիստ ծայրահեղ իրավիճակը չի ստեղծվել, ապա պետք է սպասել, որպեսզի վիրահատվողը հոգեբանորեն պատրաստվի այդ միջամտությանը, զգա դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը…Հավատացեք բուժումն ավելի արդյունավետ կլինի…
Եկեք երկուստեք մտածված, ճիշտ քայլեր անենք…Չիջնենք ամբոխավարության մակարդակին, տարբերվենք մեր դարավոր հարևաններից և արևմուտքի կամ որևէ այլ երկրի համար լաբորատոր ուսումնասիրության «կենդանու» կարգավիճակից…
Կադրային լուրջ տեղաշարժեր են պետք, ազնիվ` թեկուզ համեմատական: Պարկեշտ մարդիկ են պետք, անձնական շահը պետականից վեր չդասող…Մականունավորներից է պետք աստիճանաբար ձերբազատվել… Մեզ կիրթ, զարգացած, գրագետ, կասկածելի անցյալ չունեցող, ժամանակակից, պետական մտածողությամբ պաշտոնյաներ, գործարարներ են պետք…Հայրենիքը, պետությունը, ժողովրդին իրական սիրող, այլ ոչ թե կեղծ ու ցուցադրվելու, գովազդվելու, նկարվելու համար բարեգործություն կատարողներ… »:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.