ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:
Հարություն Քուշկյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 14-ին` ծառայողի ընտանիքում:
1980 թվականին ավարտել է Երևանի Պետական Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1980-1981 թվականներին աշխատել է Շտապ Օգնության թիվ 2 հիվանդանոցում:
1981-1984 թվականներին որպես շտապ օգնության բժիշկ աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում:
1984-ից 1985 թվականը եղել է Երևանի շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր: 1985 թվականին էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է էնդոկրինոլոգիայի և հորմոնների ինստիտուտում: 1986 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը` ստանձնելով բաժանմունքի վարիչի պարտականությունները: 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով: 1990 թվականին վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում:
1990-1992 թվականներին որպես գլխավոր բժիշկ աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում: 1992-2007 թվականներին աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում` որպես հիմնադիր և գլխավոր տնօրեն:
1993 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով: 1993 թվականին վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարանում, Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում:
1993 թ. Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր է: 1995-1996թթ եղել է ՀՀ ռազմաբժշկական վարչության պետ: 1995-1999թթ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1999թ վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում /UCLA/: 2000թ-ից «Медицинский вестник Эребуни» գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նախագահն է:
2002-2007 թվականներին եղել է «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիրը և գլխավոր տնօրենը: 2003թ-ին Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը Հարություն Քուշկյանին շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում:
2003 թվականից Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2004թ պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշանով: 2005թ պարգևատրվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ. Հերացու շքանշանով: 2005թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից պարգևատրվել է` ազգաբնակչության առողջապահության կազմակերպման գործունեության համար:
2005թ-ից ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահն է: 2006թ. Հարություն Քուշկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է Մ. Հերացու անվան պետական մեդալով:
2007 -2012 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.