Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2013թ հունիսի մեկի դեպքերին, նշելով, թե ցավ է ապրում, որ «երիտասարդ տղա է մահացել» և այդ «արյունը թափվել է» իր տանը, բայց ինքը «մեղքի զգացում չունի»։
Ներկայացնում ենք Սուրեն Խաչատրյանի հարցազրույցը.
—Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ տեղի ունեցավ ձեր տան մոտ անցած տարվա հունիսի 1-ին:
-Ի՞նչ տեղի ունեցավ, արդեն բոլորին պարզ է, դա մի ահավոր ողբերգությունն էր և՛ այդ մարդկանց համար, և՛ իմ ընտանիքի համար: Դա ընդամենը խմիչքի հետևանք էր, որն էլ բերեց այս ողբերգությանը:
Պետք է արյուն թափած լինես կամ ընտանիքին բարոյական վնաս հասցրած լինես, որ էդ մարդիկ զինված գան ու հարձակվեն տան վրա: Բայց ո՛չ առաջինն է եղել, ո՛չ երկրորդը, ընդհակառակը, ավելի ջերմ հարաբերություններ են եղել էդ ընտանիքի հետ: Ճիշտ է, եղել են քաղաքական խնդիրներ, երկու անգամ Ավետիքը թեկնածություն էր դրել, ես երկու անգամ էլ ուրիշին եմ պաշտպանել, և այդտեղից իր մեջ կուտակված թշնամություն կար: Բայց էդ ջերմ հարաբերություններից հետո էդ քայլին չպետք է գնար: Համենայնդեպս փորձագետների եզրակացությունը այնպիսին էր, որ Ավետիքի խմածության աստիճանը չափից շատ էր՝ վեց ու յոթ տրամամիլի: Ես փորձագետ չեմ, բայց փորձագետների գնահատականը այնպիսին է, որ խմածության այդ աստիճանում մարդը կարող է նույնիսկ մահանալ: Այդ խմացության հետ նրա մեջ այնքան թշնամանք կար, որ երբ իրեն մեքենայից իջեցնում եմ, մեկ ուրիշը տանում, նրա հետ փաթաթվում են և տանից զենքերը վերցնում և գալիս է մեր տան վրա: Ցավալին այն է, որ իր ընտանիքի անդամները, ծնողները, որևիցե մեկը չի ասում. «Գիշերվա կես, քեֆդ՝ լավ, զենքերդ վերցնում ես, ու՞ր ես գնում»:
-Մեքենայի մեջ ի՞նչ զրույց եք ունեցել: Ինչի՞ց է զրույցը սկսել.
-Ես քննություն չեմ ուզում տալ, բայց մեքենայի մեջ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Իր հարբացության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսևորել, ես էլ իրեն իջեցրեցի և թողեցի, գնաց: Վեճ չի եղել, մեքենայի մեջ ձեր ասած քաշքշոցը չէր էլ կարող լինել: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի:
— Բուդաղյանների փաստաբանը ասում է, որ կրակոց է եղել նաև վերևից՝ երկրորդ հարկից:
-Դա փաստաբանի վառ երևակայությունն է, ես ոչ թե չեմ կրակել, այլ այդ ամբողջ դեպքը չեմ իմացել, և դա ամբողջ մարզի ոստիկանությունը, բոլորը համոզված էին, որ ես մասնակից չեմ եղել այդ դեպքին: Ավետիքին կպած չորս փամփուշտները նույն զենքից են կրակել, ո՞նց հասավ էդ զենքը վերև, ո՞նց հասավ ներքև: Ես տանը քնած եմ եղել: Երկրորդ հարկից կրակոց չի եղել:
—Արդյոք այդ աղմուկից հնարավոր չէ՞, որ Դուք քնից արթնանայիք:
— Ես համաձայն եմ, որ դա մի քիչ զարմանալի է, բայց մեր տան դիրքն այնպիսին է, որ գետի ձայնը չի թողնում աղմուկը լսել, հետո պատուհանները հերմետիկ են: Եվ փորձաքննությունն էլ ցույց է տվել, որ այդտեղ հնարավոր չէր աղմուկ լսել:
— Այս ամենից հետո Դուք մեղքի զգացում ունե՞ք:
— Չէ, ես մեղքի զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա է մահացել, և ցավ եմ ապրում, որ այդ արյունը մեր տանն է թափվել: Մեղքի զգացում չկա էստեղ: Բուդաղյանների փաստաբանն էլ չհրաժարվեց, որ իսկապես Արտակը եկել էր զենքով և իսկապես սպառնացել է:
—Ի՞նչ վճարեցիք Ձեր որդուն ազատ արձակելու դիմաց:
-Ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, եթե դա չլիներ իմ որդին, մեկ ժամ էլ չէր նստելու: Քանի որ իմ որդին էր, միանգամից բուռն աղմուկ բարձրացավ: Բայց հավատացնում եմ, որ նման դեպքում որևէ մեկին չէին ձերբակալի:
—Իսկ Դուք ինչ-որ մեկին չե՞ք խնդրել, որ Ձեր որդուն ազատ արձակեն:
-Ազնվությամբ, հավատացե՛ք, որ չէ: Ես բոլոր իրավաբանների հետ խոսել եմ, բոլորն էլ ինձ հանգստացրել են և ասել են, որ համարժեք պատասխան էր:
—Դեպքից հետո հանդիպե՞լ եք Բուդաղյանների ընտանիքին:
-Չեմ հանդիպել, ցանկություն էլ չունեմ հանդիպել:
—Շատ է խոսվում ձեր նկատմամբ Բուդաղյանների կողմից վրեժխնդրություն իրականացնելու մասին, Դուք ունե՞ք նման մտահոգություններ:
– Ես նման բանի մասին չեմ մտածում, ոչ մի մտավախություն չեմ ունեցել և չունեմ:
-«Հանրապետական» կուսակցության անդամ եք, կարծիքներ են շրջանառվում, որ Ձեր կապերն օգտագործել եք, որպեսզի գործին Ձեզ համար բարենպաստ ընթացք տաք:
-Ով էլ ուզում է, որ ես լինեի, չեմ կարծում, որ չէի պատժվի: Նախագահը մինչև այս հարցը չպարզեր, երբեք իրեն թույլ չեր տա դա: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք ՀՀԿ անդամ են, նախագահի մտերիմն են, և իրենց սխալների համար Նախագահը նրանց պատժել է: Եվ հավատացե՛ք, ես ինքս էլ չէի մեղանչի, եթե նախագահն ինձ պատժեր։
—Հիմա ստացվում է, որ Դուք անիմա՞ստ Ձեր մարզպետի պաշտոնը կորցրեցիք:
-Հավատացե՛ք, որ դա փրկագին չէր: Էդ առաջին օրերի աղմուկն էր, որ շահարկում էին, որ ես մարզպետի պաշտոնում կարող է կարողանամ ազդել քննությանը: Իսկ ես գնացի ու տղամարդավարի հրաժարվեցի պաշտոնից, որ ուրևիցե մեկը նման բան չմտածի, որ ես քննության վրա չեմ ուզում ազդել:
—Մտադի՞ր եք արդյոք կրկին վերադառնալ մարզպետի պաշտոնին:
-Ես մտադիր եմ, թե չէ, դա ես գիտեմ, բայց էս երկրում որոշում է մի մարդ, երկրի Նախագահը, եթե նա վաղը որոշի, որ ես նորից պետք է Սյունիքին ծառայեմ, ես կծառայեմ չնայած այսօր էլ ես ծառայում եմ Սյունիքին:
—Խոսակցություններ են շրջանառվում, որ Սուրիկ Խաչատրյանը թողեց մարզպետի պաշտոնը, բայց շարունակում է այնտեղ որոշող լինել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Հավատացեք, որ դա հերյուրանք է, դա չար լեզուների խոսակցություն է, ես ընդհանրապես չեմ խառնվում, այնտեղ կա մարզպետ, ով իր գործն անում է և ոչ ոքի կարիքն էլ չի զգում: Ավելին ասեմ, ես հիմնականում Երևանում եմ լինում:
—Հանրության մեջ ձևավորված ատելությունը Ձեր նկատմամբ ինչո՞վ եք պայմանավորում:
-Լրագրողների մեջ է էդ չարությունը, չկա մի բան, որ որևէ մեկի նկատմամբ չարացած չլինեն: Ես ինձ կողքի դնեմ, բա էն մնացածը: Մի անգամ ինքդ, որպես լրագրող, հետաքրքրվե՞լ ես, թե ինչ է արել Սուրիկ Խաչատրյանը այս երկրի համար:
—Իսկ ինչպե՞ս եք կուտակել Ձեր հարստությունը:
-Ես սովետական տարիներին ավելի շատ հարուստ եմ եղել, քան հիմա: Ես Ուկրաինայում ունեցել եմ ատամնաբուժական կլինիկա, և ես ունեի ամեն օր էնքան փող, որ 88-ին, երբ շարժումը սկսվեց, ես իմ սեփական փողերից մեկ ու կես միլիոն ռուբլի փող եմ տվել, զենք եմ առել և տարել խրամատ: Իմ հարստությունը շատ վաղուց է: Քաղաքապետ եմ աշխատել, քաղաքապետարանի, մարզպետարանի բյուջեներն էդքան ճոխ չէին, որ ես ինձ թույլ տայի էդքան հարստություն կուտակել: Հակառակը, միշտ ես եմ ներդրումներ արել: Էսօր էլ անում եմ էդ ներդրումը:
— Ձեր մերձավորներն արդյոք չե՞ն օգտվել Ձեր՝ մարզպետ լինելու հանգամանքից և իրենց վատ քայլեր թույլ տվել:
-Ամեն մարդ կոնկրետ իր արարքի համար ա պատասխան տալիս ու երբեք հորը որդու համար չեն դատում, որդուն հոր համար չեն դատում, եղբոր համար չեն դատում: Ես ուզում եմ ինքս իմ արարքների համար պատասխան տալ: Ես ինքս էլ կարող ա նրանց արարքները նախատում եմ, բայց ես հո պատասխանատու չե՞մ: Մեր գերդաստանը մեծ գերդաստան ա, ես հո չեմ կարա ամենքի համար պատասխանատվություն վերցնեմ ու ամենքի արած սխալ քայլը իմ վրա վերցնեմ:
— Իսկ նրանք չե՞ն օգտագործում Ձեր կապերը:
-Էնպես չի որ իրենք ինձանով են… Իրենք էլ են իրենցից ինչ-որ բան ներկայացնում: Ինձ նման հարց մի՛ տուր, ինքդ քեզ հարց տուր՝ եթե քո եղբայրը վատ վիճակում լինի, կփորձե՞ս օգնել, թե՝ ոչ: Քեզ եմ հարցնում, եթե եղբայրդ վատ վիճակում լինի, կփորձե՞ս օգնել, եթե նրա արարքը հայրենիքի դավաճանություն չի, մարդասպանություն չի, եթե մեկի ընտանիքին խորապես չի դժբախտացրել, ուղղակի ինչ-որ սխալ քայլ ա արել, հիմա հարցնում եմ, կօգնե՞ս, թե՝ չէ:
—Նշեցիք, որ երկրում սոցիալական ծանր պայմաններ են ստեղծված, Դուք Ձեզ որքանո՞վ եք հանգիստ զգում, երբ այդ պայմաններում հարստանում եք:
-Ոչ մի մարդ իրա սարքածի տերը չի, ինչ էլ սարքում ա, էս պետությանն ա մնում: Հիմա դու Երևանի քաղաքացի ես, ամեն գնալուց գալուց, քեզ համար էն կեղտոտ ապառաժներն են հաճելի նայել, թե որ էսօր տուն է սարքվում: Ապառաժը մաքրվում է ու նորմալ տուն է սարքվում: Քեզ համար ո՞րն է հաճելի, խնդրում եմ ասես: Թե՞ որ Խաչատրյան Սուրիկն ա սարքում, անթույլատրելի ա:
— Դուք, որպես պաշտոնյա, ի՞նչ էիք ձեռնարկում դա կանխելու համար:
-Ես ուզում եմ իմանաք, քանի որ ստեղ կա մարդ, որը սյունեցի ա և իմ պաշտոնավարության տարիներին ինքը Սյունիքում ա եղել, ես կուզենայի այդ հարցը իրեն տայիք, թե ես այս 25 տարիներին ինչ եմ արել սոցիալապես անապահովների համար, ուսանողների համար, առողջական խնդիրներ ունեցողների համար:
—Բայց դրանից կենսամակարդակը Սյունիքում չի բարձրացել, աղքատությունը շարունակվում է:
-Սյունիքի կենսամակարդակը չի էլ կարող առանձնապես տարբեր լինել Հայաստանի մյուս մարզերից: Փոքր պետություն ենք ու համաչափությունով էլ ապրում ենք: Բայց շատ մարդկանց համար այդ խնդրը դառավ լուծելի: Երբ որ մի մարդու տաղանդավոր երեխան վճարելու խնդիր ունի ու չի կարում, էսօր էդ ընտանիքը էդ հաջողությունն ունեցավ, էդ ընտանիքը իր նպատակին հասավ: Այսօր էլ շարունակում եմ օգնել ու միշտ էլ օգնելու եմ: Այնպես չի, որ ես խուսափում եմ կամ մտածեմ, թե աշխատում եմ, թե չեմ աշխատում։
—Երկրի խնդիրներով մտահոգ եք, իսկ Ձեզ երբևէ ընդդիմադիր դաշտում պատկերացնո՞ւմ եք:
— Ես երբևէ չեմ պատկերացնում ինձ ընդդիմադիր դաշտում, էս պետության հիմնադիրներից ես նաև ինձ եմ համարում և կարծում եմ, որ մեր պետության առաջընթացի համար ծրագիրն ընթանում է:
— Արտագաղթի մասին ի՞նչ կասեք:
-Եթե խոսում ենք արտագաղթի մասին, բերեք վեցնենք 1991-92 թվականները, պատերազմական իրավիճակ էր, բայց մարդիկ թողնում ու փախնում էին: Կապանի բնակչությունն այդ տարիներին կիսվեց, բայց 2005-2006թ.-ին վերականգնվեց: Իսկ էդ գյուղերի դատարկությունն էսօր չի եղել, Սյունիքում էլ կան մի քանի գյուղեր, որ 400-500-ով մարդիկ են ավելացել: Էսօր գնում են էն մարդիկ, ովքեր ինչ-որ միջոցների տեր են: Եվ խնդրում եմ ինձ ասեք, էսօր որտեղից արտագաղթ չկա: Նախկին սովետական բոլոր հանրապետություններից էլ արտագաղթ կա: Եթե համեմատենք, մենք կտեսնենք, որ մենք ավելի լավ վիճակում ենք:
Տեսանյութը` azatutyun.am-ի
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.