«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
— Այսօր փաստաբանը, իր գործունեության ընթացքում, բախվում է շատ դժվարությունների` հիմնականում կապված առաջին ատյանի դատարաններում դատավարական ժամկետների և այլ խնդիրների հետ: Նույնիսկ տարրական հարցեր կան, որոնք չպետք է լինեին, օրինակ՝ դատական գործի նյութերին ծանոթանալու դեպքում: Այն պահին, երբ դիմումը գրվում է, տվյալ գործն անմիջապես պետք է տրամադրվի փաստաբանին, սակայն պարզվում է, որ Առաջին ատյանի դատարաններում որոշ դատավորների համար դա լուրջ գործընթաց է, կարող է շաբաթներ տևել, մինչև փաստաբանին հասանելի լինի այն գործը, որն օրենքով պարտավոր են տրամադրել: Անգամ կատարողական թերթ վերցնելը կարող է խնդիր դառնալ: Դատավարական նմանատիպ շատ հարցեր կան, որ առաջին հայացքից թվում է, թե ակնհայտորեն հեշտ են, այնինչ անհարկի ձգձգումներ են լինում, ինչն ազդում է աշխատանքի վրա:
Ամբողջ օրը փաստաբանը կարող է սպասել դատական նիստերի դահլիճում, բայց աշխատանքային օրվա վերջում տեղեկացնեն, թե դատական նիստը հետաձգվում է, մինչդեռ նիստը պետք է բացվի, հայտարարվի հետաձգման պատճառը և նշանակվի հաջորդ դատական նիստի օրը: Առաջին ատյանի դատարաններում նման դեպքեր շատ են լինում: Դատավորներ կան, որ դատական ակտը կարող են հրապարակել և անմիջապես չհանձնել կողմերին, այլ մեկ ամիս հետո տրամադրեն, որը կոպիտ խախտում է: Այս խնդիրները փաստաբանի աշխատանքը խոչընդոտում են, լրացուցիչ դժվարություններ են ստեղծում: Քաղաքացուն այս ամենը հետաքրքիր չէ, նա վճարում է և ցանկանում է ժամանակին ու որակով պաշտպանություն ստանալ:
Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ քաղաքացին մտածում է, թե ավելի լավ է գումար կորցնի, քան դատական քաշքշուկների մեջ մտնի: Սրանք հասարակության յուրաքանչյուր անդամին վերաբերվող խնդիրներ են, բոլորը պետք է պայքարեն, սակայն դրանք փաստաբանի գիտակ լինելու հետևողականության և սկզբունքայնության պարագայում հաղթահարվող դժվարություններ են:
Կան շատ այլ դժվարություններ և խնդիրներ, որոնք շատ երկար կարելի է թվարկել ու վերլուծել:
Իրականությունը հետևյալն է, որ փաստաբանական գործունեությունը ևս հանդիսանում է արդարադատության իրականացման ինստիտուտում շատ կարևոր օղակ, և անհրաժեշտ է բոլոր այդ օղակների օրենսդրորեն ճիշտ, կազմակերպված և բնականոն համագործակցությունը բարձրորակ արդարադատություն և ուժեղ պետություն ունենալու համար:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.