Դերասան Կարեն Մկրտչյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա բուժման համար անհրաժեշտ է 80.000 եվրո:
Դերասանի գործընկերները կոչ են անում հասարակությանը՝ գումար փոխանցել նրա հաշվեհամարին:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր վերադառնալով Երևան իմացա, որ իմ ընկեր, դերասան Կարեն Մկրտչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ… Նա միշտ է եղել լուռ և համեստ, այդպես էլ մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը, այդպես հայրենասիրական ոգով էլ դաստիարակում է իր երեք որդիներին` մեծացնելով նրանց որպես Արժանի զավակ…
Շնորհակալ եմ «Սուր անկյուն» հաղորդաշարին, որ ի հեճուկս Կարենի լռելու ցանկությանը բարձրաձայնեց նրա առողջական խնդիրները….
Կարճ ասած … եթե թեկուզ 1000դր մեր ֆեյսբուքյան ընկերներից յուրաքանչյուրն ուղարկի այս հաշվեհամարին, կկարողանանք Կարենի լիարժեք դիագնոստիկայի և վիրահատությունների գումարը հանգանակել, դեռ մի բան էլ ավելի … Խոսեցի կնոջ` Մարիայի հետ, որը տոկուն է, բայց բոլորիս արագահաս օգնությամբ միայն կկարողանանք առողջություն պարգևել մեր հարազատ ընկերոջը …
Գտա «Երջանկության մեխանիկան» 2012թ-ին, երբ իր ամբողջ ընտանիքով նա հյուրընկալվել էր, որքան սեր, խինդ ու կորով կա նրանց բոլորի մեջ…
UNIBANK
24100265048901 Dram
24100265048902 Amn
24100265048903 Evro
Օգնենք Կարեն Մկրտչյանին։ Բոլորիս կողմից սիրված ու տաղանդավոր դերասանը կորցրել է քայլելու ունակությունը։ Կարենը անգամ դժվարանում է խոսել … Վիրահատության համար անհրաժեշտ է 80.000 եվրո, որի հնարավորությունը նա չունի։ Կարեն Մկրտչյանի հաշվեհամարը Յունիբանկում հետևյալն է՝ 24100265048901 … Մենք պարտավոր ենք փրկելու նրա կյանքը»։
UNIBANK
24100265048901 դրամ
24100265048902 ԱՄՆ դոլար
24100265048903 եվրո
Դերասան Գրիգոր Դանիելյանը նույնպես կոչ է անում օգնել Կարեն Մկրտչյանին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Դիմում եմ բոլորին!!! Հարգելի ընկերներ, հայրենակիցներ, մարդիկ, Կարենը ունի բոլորիս կարիքը, մենք պետք է համախմբվենք և հավաքենք այն անհրաժեշտ գումարը, որն անհրաժեշտ է Կարենին արագ ապաքինվելու համար: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք անել այդ:
Ցանկալի կլիներ այս գրառմանը ուշադրություն դարձնեին ոչ միայն հոգով հարուստ մարդիկ, այլ նաև նյութապես, մի օր էլ ռեստորանում քիչ հաշիվ որ փակեք, այս հարցը շատ ավելի արագ կլուծվի…»:
Իսկ դերասան Սոս Ջանիբեկյանը գրել է.
«Ժողովուրդ…մի քանի օր առաջ Կարենի մոտ էի, իսկապես ծանր վիճակում է: Կփրկի միայն արտասահմանում վիրահատությունը: Մնացել են հաշված օրեր ((( Միանշանակ մեր բոլորիս օգնության կարիքն ունի, լավ մարդ, շնորքով դերասան, ազատամարտիկ, հայ կարգին տղա…
Կարեն Մկրտչյան
ՅՈՒՆՒԲԱՆԿ-24100265048901»:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.