Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ներկայացրեց Անվտանգության խորհրդում երեկ տեղի ունեցած քննարկման ընթացքում բարձրացված հարցերից մի քանիսը. դրանցից մեկը վերաբերում է Հայաստան-ԵՄ համագործակցությանը. «Մենք այսօր ՄՄ-ին անդամակցելու հայտ ենք ներկայացրել, բայց միևնույն ժամանակ հայտարարվել է շարունակել ԵՄ-ի հետ մեր սերտ համագործակցությունը: Երեկ ԵՄ-ի հետ տեղի ունեցած մեր հերթական նիստին հայտարարվեց, որ ԵՄ-ն շարունակելու է ձևավորել Հայաստանի հետ միասնական օրակարգի ստեղծումը»:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ ԵՄ-ն արդեն իսկ կոռուպցիայի դեմ բարեփոխումների շրջանակներում 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին: Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն 2014 — 2020 թվականներին նախատեսել է 16 երկրի հատկացնել աջակցություն, այդ երկրների թվում է Հայաստանը:
Կարևորագույն հարցերից ևս մեկը, որը Բաղդասարյանի խոսքով՝ հավանության է արժանացել ԱԽ-ի կողմից, վերաբերում է Հայաստանում այլընտրանքային պատիժների նոր համակարգի ներդրմանը:
Խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք վաղուց և արդյունավետ կիրառվում է արտերկրում. «Այսօր ՀՀ ում իրենց պատիժն են կրում մոտ երեք հազար իննը հարյուր մարդ, և այս բարեփոխման արդյունքում շուրջ 1300 անձ հնարավորություն կունենա այդ ծառայության պատժատեսակներից օգտվել, օրինակ՝ տնային կալանքից»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Ըստ նրա, սա մի համակարգ է, որն ապացուցել է իր կենսունակությունը բազմաթիվ եվրոպական երկրներում: Այն հնարավորություն կտա նաև ապահովել սոցիալական արդարություն, միևնույն ժամանակ՝ պատժի կիրառման անխուսափելիություն:
Նշված բարեփոխումները կարևորում են բազմաթիվ այլ միջազգային կազմակերպություններ, որոնք պատրաստ են ֆինանսական աջակցություն ցույցաբերել։ Արդեն իսկ 800 000 եվրոյի աջակցություն ցուցաբերվել է:
Քննարկված հարցերից մեկն էլ, որն արժանացել է հավանության, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ծրագիրն է: Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Հայաստանի գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և Հայաստանն այդտեղ ունի լավ արդյունքներ:
«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարևորումը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն»,-ընդգծեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի հետ միացյալ ավիացիայի ստեղծումը:
«Մենք այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք, և առաջիկայում դա մեր երկրի համար կունենա կարևոր նշանակություն»,- հավաստիացրեց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննարկվում է նաև ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.