Վերջին 10 տարիներին ՀՀ կառավարության և բարձրագույն իշխանությունների կողմից իրագործված այնքան թաքուն, գերգաղտնի, մշուշոտ ու, մեղմ ասած, անհասկանալի գործարքների, գործընթացների ու բանակցությունների ականատես եղանք, որ արդեն, կարծես, այլևս ոչինչ չի զարմացնի ՀՀ քաղաքացիներին:
Բայց այդպիսի գործընթացները դեռևս շարունակվում են, և վերջիններից մեկն էլ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի` Որոտանի կասկադի վաճառքի գործարքն էր:«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կամ կարճ` Որոտանի կասկադի վաճառքի մասին Yerkir.am-ին բազմաթիվ նոր տեղեկություններ են հայտնի դարձել, որոնք կներկայացնենք պարբերաբար` հոդվածաշարի տեսքով: Ամենասենսացիոն բացահայտումը` վերջում: Սկսենք սկզբից` նախ այն չարչրկված հարցից, թե ինչո՞ւ կառավարությունը ԱԺ-ի և, առհասարակ, ոչ ոքի կարծիքը չհարցրեց «Որոտանի կասկադի» վաճառքի ժամանակ: Այս գործարքով, ինչպես նշում են ԱԺ բազմաթիվ ներկայացուցիչներ, կառավարությունը շրջանցել է ՀՀ օրենսդրությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պարզբանում է. «Սահմանադրության 80-րդ հոդվածը խոսում է պետական գույքի կառավարման մասին: Տվյալ դեպքում, պետական գույքը, ինչպես արդարադատության նախարարն է ներկայացնում, բաժնետոմսերն են: Դա այդպես է նաև` ըստ մասնավորեցման մասին օրենքի: Սակայն տվյալ դեպքում խոսքը պարզապես պետական գույքը սեփականության իրավունքով պատկանող ընկերության որևէ ակտիվի իրացման մասին չէ, այլ ընկերության գործունեության, ըստ էության` բիզնեսի օտարման, ինչը, սեփականաշնորհման մասին օրենքի համաձայն, համարվում է սեփականաշնորհում, ինչը ենթադրում է ներգրավում պետական գույքի մասնավորեցման ծրագրերում»: Ըստ էության` նախկինում հենց այդպես էլ եղել է, քանի որ, ինչպես տեղեկանում ենք, մեր հարցմանն ի պատասխան, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տված պարզաբանումներից, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ—ն 2001թ. հուլիսի 27-ի NՀՕ-201 օրենքով (Ցանկ թիվ 1) ընդգրկվել էր պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրում»: Սակայն հետագայում` 2006թ. մայիսի 31-ի «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ NՀՕ-124-Ն օրենքի Ցանկ թիվ 2-ի 1-ին կետի «ա» ենթակետով ընկերությունը հանվել է պետական գույքի մասնավորեցման` 2001-2003 թվականների ծրագրի ցանկից: Մասնավորեցման ծրագրից ընկերությունը հանվել է, ինչպես նշում է Արծվիկ Մինասյանը, հետևյալ պատճառաբանությամբ` ոլորտը պետական սեփականություն պահելու նախընտրությամբ: «Եվ անգամ եթե տվյալ դեպքում փոխվում էր պետության նպատակը` ի դեմս կառավարության, ապա կառավարությունը պատշաճորեն պետք է մտներ ԱԺ, ստանար համաձայնություն, որ սա օտարվելու է, իսկ դա նշանակում էր նաև մասնավորեցման մասին օրենքով նախատեսված մի շարք գործողությունների իրականացում, այդ թվում` նաև գույքի և գույքային համալիրի հաշվառման, գնահատման, արժևորման աշխատանքներ, դրանից զատ` նաև պարտատերերի նկատմամբ հաշվառումների ներառում և այլն, հսկայածավալ գործունեություն, որը փաստորեն, ընկերությանը նաև պետք է մղեր դեպի թափանցիկ գործունեության դաշտ: Դա սեփականաշնորհում է` իր էությամբ: Որքան էլ որ փորձի կառավարությունը իրավական նրբերանգների մեջ մտնել, ակնհայտ է, որ խախտված է մասնավորեցման մասին օրենքի դրույթը, և քաղաքացիական օրենսգրքի պահանջի համաձայն` սա շինծու գործարք է»,- նշեց Արծվիկ Մինասյանը: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նման պայմաններում երկու ընթացակարգ կա: Այսինքն` եթե այդ գործարքը, ըստ էության, օտարում է ենթադրում, ապա, ընթացակարգերի համաձայն, պետք է այն գնահատվեր, այնուհետև ներկայացվեր ԱԺ-ի քննարկմանը, հավանության արժանանար և նոր միայն օտարվեր: «Բայց կա նաև երկրորդ ճանապարհը` շատ ստրատեգիական օբյեկտներ այլ օրենքով են օտարվում: Օրինակ` «Հայռուսգազարդի» համաձայնագիրը, ինչո՞ւ եկավ ԱԺ` որպես համաձայնագիր: Էներգետիկ ստրատեգիական ձեռնարկությունները կարող էին գալ հենց իրենց մասին օրենքով: Կա նաև երրորդ ճանապարհը` ծրագրով գնահատվում է, ու կառավարության որոշմամբ` աճուրդով կամ մրցույթով կամ ուղղակի վաճառքով վաճառվում է: Այսինքն` սրանից դուրս ընթացակարգեր չկան»,- նշեց Միքայել Մելքումյանը: Այս ընթացակարգերից կառավարությունում ընտրել են միակ ելքը. Yerkir.am-ին նախարարության տված պատասխանում ասվում է, որ «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքն իրականացնելիս ՀՀ ԱԺ դիմելու իրավական անհրաժեշտություն չկար, քանի որ այն իրականացվել է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածին և «Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքին» համապատասխան: Այսինքն` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն վաճառել է իր գույքը` նախապես ստանալով ՀՀ կառավարության` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» բաժնետոմսերի բաժնետիրոջ համաձայնությունը: Ավելի պարզ լինելու համար` ՓԲԸ-ն է օտարել իր ունեցած գույքը, ոչ թե բաժնետոմսերը, այլ գույքը` նախապես ստանալով սեփականատիրոջ` ՀՀ կառավարության համաձայնությունը: Ընդ որում` վաճառվել է ոչ թե դասական աճուրդով կամ մրցույթով, այլ բանակցային գործընթացով. գին են պայմանավորվել ու վաճառել, և վե’րջ… «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացով վաճառքին, ապա եթե լիներ մասնավորեցման ծրագրով, ապա այդ դեպքում այդպիսի հնարավորություն կա նախատեսված` որ ուղղակի բանակցության միջոցով կարող ես օտարել: Սակայն այս դեպքում խոսքը բանակցությամբ վաճառքի մասին կարող էր լինել, եթե մնացած բոլոր հնարավորությունները համարվել են աննպատակահարմար: Բայց կառավարությունը չի ներկայացնում որևէ հիմնավորում, թե ինչու է աննպատակահարմար համարվել բաժնետոմսերի բորսայում գնանշումը, օրինակ, որպեսզի կարողանար պարզել ամբողջ փաթեթի արժեքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Այդ համաձայնությունը կառավարությունը, ըստ էության, գաղտնի ռեժիմով է տվել` անցյալ տարվա նոյեմբերի 21-ի` «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների համալրի» ՓԲԸ—ի գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանության տալու մասին» N 1496-Ա որոշման համաձայն: Այդ օրվա նիստի ժամանակ այդ որոշման նախագիծը հրապարակային չի հնչեցվել, բայց այդ օրվա օրակարգում` e-gov.am կայքում բերված հաջորդականությամբ 61-րդ հարցով, որը նշված է որպես գաղտնի,հենց այդ նախագիծն է ներկայացվել, քանի որ զեկուցողը եղել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ նույն օրը` օրակարգային 45-րդ կետով, մեկ այլ ուշագրավ որոշում էլ է ընդունել կառավարությունը` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի փոփոխությամբ ՓԲԸ-ում ներառել է նաև Շամբի, Տոլորսի, Անգեղակոթի և իր մեծությամբ ՀՀ երկրորդ մեծ ջրային հայելին ունեցող ավազանի` Սպանդարյանի ջրամբարները: Այսինքն` կառավարությունը ոչ միայն վաճառել է Որոտանի կասկադի մեջ մտնող երեք ՀԷԿ-երը` Տաթևի, Շամբի ու Սպանդարյանի` իրենց հարակից գույքով` թունելներով և այլն, այլ նաև 4 ջրամբարները ևս: Հարց է առաջանում` ինչո՞ւ է այս ճանապարհն ընտրել կառավարությունը` կայացել է ոչ թե մասնավորեցման, այլ ՓԲԸ-ի կողմից գույքի օտարման գործարք, հետևաբար` Որոտանի կասկադի համար վճարված գումարները ոչ թե փոխանցվելու են ՀՀ պետական բյուջե, այլ նստեցվելու են ՓԲԸ-ի հաշվին` շրջանցելով թե’ պետբյուջեն, թե’ դրա հաշվետվողականությունը և թե’ ԱԺ-ն: Իսկ թե այնտեղից ո՞ւր են ուղղվելու այդ գումարները, ո՞վ և ինչպե՞ս պետք է տնօրինի դրանք, դրան դեռ կանդրադառնանք: Եվ ինչքան էլ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից Yerkir.am-ին հավաստիացնում են, թե ««Որոտանի» ՀԷԿ—երի համալիրի վաճառքից ստացված գումարը կօգտագործվի ՀՀ կառավարության որոշմամբ` ըստ անհրաժեշտության», միևնույն է, այստեղ ևս որոշակի նրբություն կա` ՓԲԸ-ի բալանսից գույքային համալիր է վաճառվել միայն: Իսկ, օրինակ, ՓԲԸ-ի պարտավորությունները և այլնը չեն մտել այդ համալիրի մեջ: Իսկ վաճառքից գոյացած միջոցները հաշվեգրվելու են ՓԲԸ-ի հաշվին: Այնուհետև ՓԲԸ-ն լայն հնարավորություններ է ստանում իր «պարտավորությունները, պարտքերը» և այլնը փակելու քողի տակ այդ գումարը փոշիացնելու: Հետո ՓԲԸ-ն կա’մ սնանկ կճանաչվի, կա’մ ուղղակի կլուծարվի, քանի որ դրա գոյության անհրաժեշտությունն այլևս չի լինի: Իհարկե, պետական տարբեր չինովնիկներ փորձել են մեզ համոզել, թե իբր այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանի համար կարևորագույն «գաղտնի» հարցերի լուծմանը, բայց այդ «կուտը» որևէ կերպ չի հաստատվում: Համոզիչ չեք: Այսինքն` այս գաղտնիությունը` ԱԺ-ն շրջանելը և այլն, կազմակերպվեց հենց ստացված միջոցների տնօրինման ազատություն ստանալու համար: Թեմայի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստերին դեռ կանդրադառնանք:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
www.yerkir.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.